JOB DESCRIPTION
: 
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն Հիմնադրամը փնտրում է Դրամաշնորհների Կառավարչի Օգնական Տեխնիկական Գծով:
Անմիջական ղեկավար - Դրամաշնորհների Կառավարիչ
RESPONSIBILITIES
: 
- Մասնակցել դրամաշնորհների տրամադրման գործընթացին.
ա) Աջակցել դրամաշնորհառուների հետ աշխատանքային արդյունավետ հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը;
բ) Պահել կապը դրամաշնորհառուների և ծրագրի աշխատակիցների հետ, անընդհատ թարմացնել տեղեկատվության հոսքը;
գ) Աջակցել դրամաշնորհային պայմանագրի կնքման գործընթացին և վճարման ժամանակացույցի մշակմանը դրամաշնորհառուների հետ` դրամաշնորհների կառավարչի և ֆինանսանական հարցերով պատասխանատուի հետ համագործակցությամբ;
դ) Վերահսկել դրամաշնորհային միջոցների նպատակային օգտագործումը դրամաշնորհառուների կողմից, հավասատիանալու համար, որ նախնական համաձայնեցված ծրագիրը համապատասխանում է դրա փաստացի իրականացմանը, ինչպես նաև վերահսկել նախատեսված ծախսերը և դրանց փաստացի իրականացումը;
ե) Աջակցել դրամաշնորհային միջոցներով սարքավորումներ ձեռք բերելու գործընթացին` համաձայն դրամաշնորհային պայմանագրի: Կազմել և պահել նմանատիպ սարքավորումների հաշվառում;
- Աջակցել դրամաշնորհների ծախսման ընթացքին և գնահատել այն, այդ թվում`
ա) հետևել դրամաշնորհի հաշվետվության ժամանակացույցին (դրամաշնորհառուների հետ կապ հաստատել հեռախոսով, էլեկտրոնային կարգով (ուղարկելով էլեկտրոնային նամակներ), հիշեցումներ ուղարկել հաշվետվություների և հիմնավորող փաստաթղթերի տրամադրման հետ կապված);
բ) կատարել պարբերական այցեր ( հիմնական Artbox Hub, Innovation Grants և FabLab շահառուների);
գ) հստակեցնել ծրագրի իրականացման հետ կապված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատաքներ տանել դրամաշնորհառուների հետ, (մշտապես կապի մեջ լինել ծրագրային թիմի հետ);
դ) խնդրահարույց դրամաշնորհների մասին ժամանակին տեղյակ պահել անմիջական ղեկավարին;
ե) Հավաստիանալ, որ դրամաշնորհային գործունեության վերաբերյալ ֆինանսական և այլ հաշվետվությունները (ներքին և արտաքին) կազմվում են ճշգրտորեն;
զ) Հավաստիանալ, որ դրամաշնորհային բոլոր փաստաթղթերը ճշգրիտ են և թարմեցված;
- Աջակցել և հետևել պայմանագիր կազմելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի տրամադրմանը դրամաշնորհառուի կողմից, ինչպես նաև պատշաճ ձևով հետևել դրամաշնորհի վերաբերյալ հաշվետվություններին;
- Պատրաստել ամսական հաշվետվություններ ֆինանսական բաժնի հետ;
- Անհրաժեշտության դեպքում աջակցել և/կամ մասնակցել համապատասխան խմբի աշխատանքներին:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, hաշվապահական կամ այլ համապատասխան ոլորտներում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական,հաշվապահական և դրամաշնորհների հատկացման ոլորտներում;
- Եվրամիության «Գնումների ընթացակարգերի և գործնական ուղեցույց»-ի (PRAG) պարտադիր իմացություն;
- Բյուջեների և ֆինանսական հաշվետվությունների հետ աշխատելու փորձ;
- Միջանձնային գերազանց հմտություններ, ներառյալ համբերատարություն, դիվանագիտություն, լսելու պատրաստակամություն և հարգանք գործընկերների հանդեպ;
- Թիմային և անհատական աշխատանք կատարելու ունակություն;
- Կարճ ժամկետում, լարված միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Խնդիրներ լուծելու և բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու ունակություն;
- MS Office համակարգչային ծրագրի տիրապետում;
- Բանավոր և գրավոր գերազանց հաղորդակցում հայերեն և անգլերեն լեզուներով:
APPLICATION PROCEDURES
: 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները
katapult@agbu.am էլ հասցեին:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Ծառայությունների մատուցման ամսական արժեք՝ 150,000 - 200,000 ՀՀ դրամ։
ABOUT COMPANY
: 
Katapult is a program to catalyze Armenia’s creative economy. Its core activities are designed to promote, invest in, and connect the creative and cultural sectors in order to empower cultural infrastructure and improve overall sustainability. The program includes five key components:
- An incubator for culture called "Artbox";
- The development of cross-sector initiatives to promote CCI service design within the finance, legal and logistics sectors;
- Showcase Events, to promote and invest in culture;
- Invest in infrastructure, including institutional grants & the opening of a Fab Lab in a cultural setting;
- The establishment of a Cultural and Creative Industries Council and online platform to unify and empower the sector.