TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
.
Հիմնահարցը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումից հետո տասնյակ հազարավոր էթնիկ հայեր բռնի տեղահանվեցին իրենց հայրենի գյուղերից և քաղաքներից։ Բռնի տեղահանումից հետո անհրաժեշտություն կար տեղահանված աշակերտներին ու նրանց ընտանիքներին աջակցել՝ ինտեգրվելու նոր համայնքներին ու իրականությանը։ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը ձևավորել է արտակարգ իրավիճակների արձագանքման թիմեր՝ հանրային դպրոցները որպես ուսումնական կենտրոններ օգտագործելու նպատակով, որտեղ կազմակերպվել են կրթության, սննդի, առողջության և հոգեբանական աջակցության համակարգված ծառայություններ: Մեր համայնքի Շրջանավարտ-դեսպաններից կազմված համակարգողների թիմը սոցիալ-հուզական կրթություն է ապահովել շուրջ 1500 տեղահանված աշակերտի, իսկ այժմ Հիմնադրամը սկսում է ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակը արտադասարանային պարապմունքների միջոցով տեղահանված աշակերտների ակադեմիական կրթության առաջընթացը բարելավելն է։
Դերը
Ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետը պատասխանատու կլինի ծրագրի ֆինանսական հոսքերի՝ ներառյալ գնումների, ինչպես նաև՝ մարդկային ռեսուրսների և վարչարարական գործառույթների կառավարման համար: Այս դերի համար «Դասավանդի՛ր Հայաստան»-ը փնտրում է մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրությամբ անձնավորություն՝ կազմակերպչական լավ հմտություններով։
Թիմը
Ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետը աշխատելու է Ծրագրի ղեկավարի անմիջական աջակցությամբ և վերահսկողությամբ, որն իր հերթին, ծրագրի համապատասխան մասերով համագործակցում է կազմակերպության ներքին կառուցվածքային ստորաբաժանումների, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կրթության գերատեսչության, մարզպետարանների, համայնքապետարանների և այլ շահառու կողմերի հետ՝ ըստ անհրաժեշտության։
Ձեր մասին
«Դասավանդի՛ր Հայաստան»-ը հենց Ձեր տեղն է, եթե գտնում եք, որ արժեհամակարգի վրա հիմնված աշխատանքային միջավայր խթանելը, որի կենտրոնը առանորդությունն է, կարևոր է Ձեզ համար։ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի թիմը բաղկացած է մշակութաստեղծ անհատներից, ովքեր հենց իրենք են հանդիսանում առաջնորդության այն օրինակը, որը «Դասավանդի՛ր Հայաստան»-ը ձգտում է կերտել իր լսարաններում և ողջ համակարգով մեկ։ Սա նշանակում է, որ անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի լինել Քոչարիի մարմնացում և հավատարիմ մնալով ամենաբարձր ստանդարտներին ընդունի իր իսկ սխալները՝ թերացման դեպքում։
RESPONSIBILITIES
: 
Ծառայությունների շրջանակը.
- Ապահովել ծրագրի բյուջեի կատարողականի ընթացիկ վերահսկումը, և կազմել ծրագրի բյուջեի կատարողականի/ծախսերի վերաբերյալ ընթացիք հաշվետվությունները;
- Ապահովել վարչական փաստաթղթաշրջանառության ամբողջական վարումը և բոլոր փաստաթղթերի հավաստիությունը՝ համաձայն ՀՀ օրենքների և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներքին քաղաքականության և ծրագրի համար անհրաժեշտ պահաջվող այլ ընթացակարգերի և կարգերի;
- Աջակցել ծրագրային թիմին անձնակազմի ընտրության և ծրագրի հետագա իրականացման , պայմանագրերի կնքման, հանձնման-ընդունման ակտերի մշակման, շրջանառության, ծրագրի ֆինանսական կատարողականի ընթացիկ վերհսկման, հաշվետվությունների մշակման գործընթացներում;
- Իրականացնել ծրագրի շրջանակներում նախատեսված գնումները սահմանված ընթացակարգերով;
- Աջակցել ծրագրի թիմին՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ, պլանավորված մարդկային ռեսուրսների ներգրավման գործընթացի վարչարարական հացերում՝ համագործակցելով հիմնադրամի մարդկային ռեսուրսների բաժնի հետ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն տիրապետի հետևյալ առանցքային կարողություններին.
- Ընդգծված վարչական հմտություններ. Ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի համար կարևոր է տիրապետել աշխատակիցների վերաբերյալ տեղեկությունների, փաստաթղթաշրջանառության և տվյալների բազաների վարման հմտություններին;
- Microsoft Office, G-Suite, ինչպես նաև հայկական ծրագրերի իմացություն;
- Ֆինանսներ և տվյալների վերլուծություն. Այս կարողությունը կարևոր է ծրագի ղեկավարին տրամադրելու ընթացիկ անհրաժեշտ ֆինանսական տեղեկատվություն՝ ծրագրի նպատակների արդյունավետորեն հասնելու գործընթացում;
- Ֆինանսների կառավարոմ և մշտադիտարկում. Սահմանված ընթացակարգերով գնումների, պայմանագրերի կնքման, ինչպես նաև ծրագրի բյուջեի կատարողականի ընթացիկ վերհսկման կարողությունները առաջնային են այս հաստիքի համար:
Հիմնական կարողություններից զատ՝ մենք նաեւ ակնկալում ենք հետեւյալ որակավորումները.
- Վարչարարական և ֆինանսական աշխատանքների 2 և ավելի տարվա մասնագիտական փորձ;
- Հայերենի և անգլերենի գրավոր և բանավոր վարժ տիրապետումը պարտադիր է;
- Առնվազն բակալավրի կրթական աստիճանը տնտեսագիտության, սոցիոլոգիայի, ֆինանսների կամ հարակից ոլորտներում պարտադիր է:
APPLICATION PROCEDURES
: 
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը (résumé) և հայտադիմում-նամակը (motivation letter) ներկայացնել առցանց
https://teachforarmenia.bamboohr.com/careers/127Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք նկարագրել, թե անձամբ Ձեզ ինչով է գրավում «Դասավանդի՛ր Հայաստան»-ի առաքելությունն ու տվյալ պաշտոնը: Եթե այս պաշտոնի մասին իմացել եք «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ներկա անձնակազմի որևէ անդամից, ապա Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք նշել նրա անունը: Ձեր հայտադիմում խնդրում ենք նշել նաև Ձեր ակնկալած աշխատավարձի չափը (համախառն հաշվարկով): Եթե Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը գրված է հայերենով, խնդրում ենք ներկայացնել դրա անգլերեն թարգմանված տարբերակը:
Բազմազանության, արդարության եւ ներառականության ապահովման «Դասավանդի՛ր Հայաստան»-ի պարտավորություները.
«Դասավանդի′ր, Հայաստան» հիմնադրամը ջանում է լսելի դարձնել իր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը կրում է հավասար հնարավորությունների ապահովման պարտավորություն և ձգտում է ձևավորել ներառական միջավայր: «Դասավանդի՛ր Հայաստան»-ին դիմել կարող են տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.