TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«Սարտեքս» ընկերությունը փնտրում է ակտիվ, կազմակերպված, կարգապահ հաշվապահ, որը կմիանա իր թիմին՝ ընթացիկ հաշվապահական աշխատանքներն իրականացնելու համար։
RESPONSIBILITIES: 
- Կազմել սկզբնական հաշվապահական փաստաթղթեր, վարել փաստաթղթաշրջանառություն;
- Վարել հաշվապահական հաշվառում և ձևակերպել համապատասխան փաստաթղթեր;
- Իրականացնել աշխատավարձերի ամբողջական հաշվառում՝ ներառյալ կադրային տվյալների ստուգում հաստատված ընթացակարգերի հետ, անհամապատասխանությունների հայտնաբերում և ճշտում;
- E-invoicing ծրագրով դուրս գրել հարկային հաշիվներ և հաշվարկային փաստաթղթեր;
- Կատարել եկամուտների և ծախսերի հաշվառում;
- Կատարել ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում;
- Կատարել դրամական միջոցների հաշվառում;
- Կազմել վիճակագրական հաշվետվություններ;
- Մասնակցել հարկային հաշվետվությունների կազմմանը;
- Կատարել ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային հանձնարարություններ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Տնտեսագիտական, ֆինանսական կամ հաշվապահական բարձրագույն մասնագիտական կրթություն;
- ՖՀՄՍ-ների պարտադիր իմացություն;
- 3-4 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում;
- «ՀԾ-հաշվապահ» ծրագրի գերազանց իմացություն;
- «ՀԾ ձեռնարկություն/ կադրեր» ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն;
- MS Excel և MS Word ծրագրերի լավ իմացություն;
- Բարձր պատասխանատվության զգացում, կարգապահություն;
- Հաղորդակցման հմտություններ:
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները կարող են ուղարկել
finance@sartex.am էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»)։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Պայմանագրային՝ կախված մասնագիտական փորձից։
ABOUT COMPANY: 
Հայ-իտալական «Սարտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ․-ի հունիսին։ Այն զբաղվում է իտալական PRADA, ARMANI, MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabbana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ։ «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստը արտահանվում է Իտալիա, որտեղից էլ ամբողջ աշխարհ։
Ընկերությունը կարևորում է արտադրական նորագույն տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում, որը կհանգեցնի ավելի լավ ու արժանապատիվ տեքստիլ արդյունաբերության։ Ընկերության նպատակն ու գործելաոճն է դարձել «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանը որակի երաշխիքը ողջ աշխարհում։