JOB DESCRIPTION: 
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, կազմել համապատասխան հաշվետվություններ, տալ հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնել գործը իրավասու մարմնի հաստատմանը;
- Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով;
- Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնել վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ;
- Ըստ անհրաժեշտության աջակցել աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին, մասնակցել մասնագիտական սեմինարների պատրաստման և ուսուցման գործընթացին;
- Ըստ անհրաժեշտության գործուղվել այլ մասնաճյուղեր՝ աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ՝ Excel -ի լավ իմացություն; LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական հմտություններ;
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում;
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն;
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
APPLICATION PROCEDURES: 
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել
hr@idbank.am էլ. փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Կորպորատիվ վարկավորման խմբի վերլուծաբան»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ADDITIONAL NOTES: 
Դիմում-հայտ՝
https://tinyurl.com/IDBank-Application