JOB DESCRIPTION
: 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Անցումային նախաձեռնությունների գրասենյակի (ԱՆԳ) կողմից ֆինանսավորվող "EXploratory Pilot and Learning Options for Regional Efficiency” (EXPLORE) Europe ծրագրի շրջանակներում «Դեքսիս քընսալթինգ գրուփ»-ը վերջերս մեկնարկել է «Հայաստանի աջակցման ծրագիր»-ը։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի ժողովրդավարական կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին՝ արձագանքելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված ճգնաժամին։ Ծրագիրը սկսվել է 2023թ․-ի դեկտեմբերին և կիրականացվի 14 ամիս ժամկետով։
Նպատակը
2023թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) դեմ հարձակման հետևանքով ավելի քան 115,000 հայեր ենթարկվեցին բռնի տեղահանման և ապաստան գտան Հայաստանի Հանրապետությունում։ ԼՂ փախստականներին անհապաղ աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը նախաձեռնել է պետական աջակցության մի շարք ծրագրեր՝ ուղղված ԼՂ բնակչության սոցիալական և տնտեսական խնդիրների մեղմմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առանցքային պետական կառույց է, որն ակտիվորեն ներգրավված է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության քաղաքականության և ծրագրերի մշակման մեջ: Ի լրումն այս ծրագրերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ներքո գործում է նաև Զանգերի կենտրոն՝ 114 թեժ գծի ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի վերջին ճգնաժամի հետևանքով ծառայության ծանրաբեռնվածությունը կտրուկ ավելացել է: «Հայաստանի աջակցման ծրագիր»-ը օպերատորներ կտրամադրի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զանգերի կենտրոնին, ինչը թույլ կտա նախարարությանն առավել արդյունավետ կերպով արձագանքել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության կողմից հնչեցված սոցիալական աջակցության քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ հարցերին:
«Հայաստանի աջակցման ծրագիր»-ն աշխատանքի է հրավիրում երկու (2) թեժ գծի օպերատորների, ովքեր կպատասխանեն թեժ գծով ստացված ընդհանուր զանգերին, որոնց մեծամասնությունը կապված է ԼՂ-ի հետ, և մասնավորապես կհասցեագրեն ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության կողմից բարձրացված հարցերը` կապված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության քաղաքականության և ծրագրերի հետ: Օպերատորները կպատասխանեն թեժ գծին ստացված զանգերին՝ կենտրոնանալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության կողմից տրվող ընդհանուր բնույթի հարցերի վրա, ինչպես օրինակ՝ պետական աջակցության ծրագրերի, նպաստների և այլնի վերաբերյալ, որոնք մինչ օրս հասցեագրվել են Միասնական սոցիալական ծառայության զանգերի կենտրոնի կողմից:
Հաշվետվողականություն
Սերտ համագործակցելով ՀԱԾ-ի անձնակազմի հետ՝ Զանգերի կենտրոնի (թեժ գծի) օպերատորը հաշվետու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀԱԾ-ին։
RESPONSIBILITIES
: 
Օպերատորի պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.
- Պատասխանել 114 թեժ գծի ծառայության միջոցով ստացվող մուտքային զանգերին․ անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
- Գրագետ և սպառիչ տեղեկատվություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ,
- Մշակել ու անսխալ համակարգ մուտքագրել զանգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը,
- Գործառույթների շրջանակում կարգավորել քաղաքացու կողմից բարձրացված հարցը, դրա անհնարինության դեպքում՝ խնդիրը փոխանցել պատասխանատու անձին,
- Պահպանել հեռախոսազանգերին պատասխանելու համար սահմանված կանոնները,
- Ըստ անհրաժեշտության՝ կատարել այլ առաջադրանքներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և/կամ ՀԱԾ-ի պահանջով և ԱՄՆ ՄԶԳ/ԱՆԳ-ի հաստատմամբ։
Արդյունքներ
- Ամսական և վերջնական հակիրճ հաշվետվություններ՝ քաղաքացիների հարցումների վերաբերյալ վիճակագրությամբ,
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և/կամ ՀԱԾ-ի պահանջով այլ արդյունքներ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Միջնակարգ կրթություն, բարձրագույն կրթությունը նախընտրելի է,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության և/կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերենի կամ այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Լեռնային Ղարաբաղի բարբառի իմացությունը նախընտրելի է,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, կարողություն՝ հաճախորդների կարիքները ճիշտ բացահայտելու և լուծումներ առաջարկելու,
- Կիրթ և գրագետ բանակցություններ վարելու հմտություններ,
- Սթրեսակայունություն, պատասխանատվություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու ունակություն,
- Համակարգչային գիտելիք (MS Office)։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված դիմորդները պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականները (CV)
ase-procurement@dexisonline.com էլ. հասցեին` նամակի վերնագրի տողում նշելով «MLSA Call Center Operator 2»: Հարցազրույց կանցկացվի միայն կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ATTACHMENTS:
EA008 SOW MLSA Call Center Operator 2 ENG.docx - Announcement Text in English