ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՍՊԱՐ սուպերմարկետին անհրաժեշտ է Տնօրեն` սուպերմարկետի աշխատանքը կազմակերպելու և անձնակազմը ղեկավարելու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը;
- Վարել սուպերմարկետի թղթաբանությունը;
- Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի պահեստի անխափան և արդյունավետ աշխատանքը;
- Իրականացնել վերահսկողություն ապրանքի որակի նկատմամբ և հետևել, որպեսզի ապրանքը լինի ցուցադրված համաձայն հաստատված դասավորվածության սխեմայի;
- Ներգրավվել սուպերմարկետի ֆինանսական կառավարման գործընթացին;
- Կատարել ադմինիստրատիվ աշխատանք։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում;
- Բարձրագույն կրթություն;
- Անձնակազմի կառավարման փորձ;
- Կազմակերպչական հմտություններ;
- Սթրեսակայունություն;
- Ճկունություն;
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերեն լեզվի իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@spar.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Սուպերմարկետի տնօրեն»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
ՍՊԱՐ/ SPAR Armenia-ն SPAR International գլոբալ ընտանիքի անդամ է և Հայաստանում ներկայացված է ՍՊԱՐ ՍՊԸ-ի կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է 1932 թ․ Նիդերլանդներում։ Կազմակերպությունը ներկայացված է աշխարհի 44 երկրում և ունի ավելի քան 12,500 խանութ, օրական սպասարկում է 13 միլիոն հաճախորդի։ Լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել կազմակերպության կայքում՝
https://spar-international.com/ :