ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
ՍՊԱՐ սուպերմարկետին անհրաժեշտ է Խորհրդատու/ Վաճառող (ուհի):
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Սպասարկել հաճախորդներին;
- Օգնել գնորդներին ապրանքի ընտրության հարցում;
- Տրամադրել տեղեկություն ապրանքի վերաբերյալ;
- Պատրաստել վաճառքի համար նախատեսված ապրանքը;
- Դասավորել ապրանքը ըստ պլանոգրամայի;
- Ստուգել ապրանքի գնապիտակի առկայությունը;
- Հետևել ապրանքի պիտանելիության ժամկետին;
- Մասնակցել գույքագրումներին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում;
- Գրագետ, բարեհամբույր, ժպտադեմ անձնավորություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@spar.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Խորհրդատու/ Վաճառող (ուհի)»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
ՍՊԱՐ/ SPAR Armenia-ն SPAR International գլոբալ ընտանիքի անդամ է և Հայաստանում ներկայացված է ՍՊԱՐ ՍՊԸ-ի կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է 1932 թ․ Նիդերլանդներում։ Կազմակերպությունը ներկայացված է աշխարհի 44 երկրում և ունի ավելի քան 12,500 խանութ, օրական սպասարկում է 13 միլիոն հաճախորդի։ Լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել կազմակերպության կայքում՝
https://spar-international.com/ ։