ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
AMX-ը փնտրում է արժեթղթերի իմացությամբ Նախագծերի կառավարման մասնագետի, որը, համագործակցելով ընկերության տարբեր բաժինների աշխատակիցների հետ, կապահովի նախագծերի և առաջադրանքների արդյունավետ իրականացում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Մշակել, ներկայացնել և իրականացնել բորսայական այլընտրանքային նախագծեր։ Ակտիվորեն մասնակցել նախագծերին առնչվող նորմատիվ իրավական և այլ ներքին ակտերի նախապատրաստմանը և քննարկումներին;
- Իրականացնել շուկայի զարգացման հիմնական միտումների և խնդիրների վերլուծություն, այդ թվում՝ շուկայի խնդիրների բացահայտում և լուծում, ինչպես նաև շուկայի զարգացումը խթանող առաջարկությունների ներկայացում և միջոցառումների կազմակերպում;
- Իրականացնել և ներկայացնել բորսայական, այդ թվում նաև դրանց հասանելիության, ծառայությունների, ֆինանսական գործիքների, շուկայի զարգացման ու խնդիրների լուծմանն ուղղված հետազոտություններ;
- Նախաձեռնել Բորսայի կանոններում բորսայական ծառայություններին առնչվող փոփոխություններ;
- Իրականացնել ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպման միջազգային փորձի ուսումնասիրություն և դրանց նեդրման հնարավորությունների բացահայտում;
- Կազմակերպել հանդիպումներ բաժնետիրական ընկերությունների և այլ պոտենցիալ թողարկողների հետ՝ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման և Բորսայում ցուցակվելու առավելությունների ներկայացման, նրանց մոտ արժեթղթերի տեղաբաշխումների խրախուսման և նոր ցուցակումների ապահովման նպատակով;
- Կատարել նախագծի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն;
- Մշակել վործողությունների ծրագիր ու սահմանել դրանց իրականացման ժամկետները;
- Կատարել նախագծի իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների սահմանում և հիմնավորում;
- Կազմակերպել նախագծի իրականացումը ըստ ժամանակացույցի;
- Ղեկավարությանը ներկայացնել հաշվետվություններ նախագծի իրականացման վերաբերյալ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն արժեթղթերի, տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում;
- Առնվազն 1 տարվա նախագծի ղեկավարման աշխատանքային փորձ ֆինանսական հաստատությունում;
- Արժեթղթերի և արժեթղթերի շուկայի լավ իմացություն;
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն;
- Համակարգչային գրագիտություն;
- Գրավոր և բանավոր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Աշխատանքները կազմակերպելու և համակարգելու գերազանց հմտություններ;
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն;
- Վերլուծական միտք և մանրուքների նկատմամբ ուշադրություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
careers@amx.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրի հատվածում նշելով հաստիքի անվանումը («Նախագծերի կառավարման մասնագետ»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.