ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Աստերիա» ՍՊԸ-ն փնտրում է Մարքեթինգի մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Պլանավորել մարքեթինգային ռազմավարությունը;
- Իրականացնել մարքեթինգային հետազոտություններ և վերլուծել ստացված տվյալները;
- Բացահայտել շուկայում ընկերության առաջխաղացման հնարավորությունները;
- Իրականացնել հասարակայնության հետ կապի սերտացմանն ու վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումները;
- Վարել ընկերության էջերը սոցիալական մեդիայում;
- Պարբերաբար թարմացնել կայքը;
- Կազմել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում;
- Համապատասխան աշխատանքային փորձ;
- MS Excel-ի գերազանց իմացություն;
- Գրաֆիկ դիզայնի ծրագրերի իմացությունը ցանկալի է (CoralDRAW, Adobe Illustrator, Adobe Photoshop);
- Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց տիրապետում;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Հստակ խոսք, մտքի գրագետ և հակիրճ շարադրման հմտություն;
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն;
- Բանակցային հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
asteria@asteria.am և
quality@asteria.am էլ․ հասցեներին՝ նամակի թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումը («Մարքեթինգի մասնագետ»)։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.