ԴՐՈւՅՔ
: 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Margaryan Business Group» ընկերությունը փնտրում է հաշվապահ՝ իր մեծ թիմը համալրելու նպատակով։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Իրականացնել պահեստային ապրանքների մուտք, ելք, գույքագրում և ստացված տվյալների ամփոփում;
- Իրականացնել առհաշիվ տրված գումարների վերահսկողություն և ձևակերպում;
- Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ձևակերպում և ստուգում;
- Կատարել հաշվապահական տվյալների վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված, մատչելի, գրագետ ներկայացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ, MS Office ծրագրի գերազանց իմացություն;
- Հաշվապահական ծրագրերի իմացություն; IIKO ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական մտածողություն, պատասխանատվության զգացում, պատրաստակամություն;
- Արագաշարժություն, ուշադրության առկայություն, թիմում աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական տվյալները (CV)
hr@mbgroup.am էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում (Subject) անպայման նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
«Margaryan Business Group» ընկերությունը, որը ներկայացնում է «ԷՄ ԲԻ ՋԻ գրուպ» ՍՊԸ, հիմնադրվել է 2013թ․՝ ստեղծելով նոր համ և որակ հայաստանյան հյուրընկալության ոլորտում։ Ներկայումս MBG գործող բրենդներն են Լուի Շարդենը, Ալյասկան, Ոստանն ու Չինարը, որոնք մշտապես որակ և նրբաճաշակություն են թելադրում շուկայում։