ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը առաջարկում է յուրօրինակ կարիերայի հնարավորություն Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի շրջանակներում։ Ընտրված մասնակիցները` Ուսուցիչ-առաջնորդները գործուղվում են մարզային տարբեր համայնքներ, ապրում են տվյալ համայքում, դասավանդում են դպրոցում իրենց մասնագիտական (կամ մասնագիտությանը մոտ) առարկան, ինչպես նաև իրականացնում են համայնքային ներազդեցության ծրագրեր։
Այս ծրագիրը մեծ հնարավորություն է ինչպես համալսարանը ավարտող ուսանողների համար, այնպես էլ կարիերայի ավելի բարձր փուլերում գտնվող երիտասարդ մասնագետների համար։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեն մեծ ներազդեցություն ունենալ մարզային համայնքներում, ինչպես նաև զարգացնել սեփական գիտելիքներն ու առաջնորդական հմտությունները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
Ծրագրին կարող եք միանալ,եթե ունեք՝
- Առնվազն 2024 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճան;
- Պատրաստակամություն 2 տարի ժամկետով տեղափոխվելու մարզային համայնքներ և այնտեղ ծավալելու գործունեություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը`
https://www.teachforarmenia.org/application: Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել +374 44000133 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ հետևյալ հասցեին.
apply@teachforarmenia.org:
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
250,000+ ՀՀ դրամ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
- Վերապատրաստող մասնագետների շարունակական աջակցություն;
- Նախքան ծրագրին միանալը մանկավարժական և առաջնորդական կարողությունների զարգացում (առցանց և առերես);
- Անհատական շարունակական մենթորական աջակցություն;
- Ավելի քան տասը ինքնուրույն ուսումնառության մոդուլներ;
- Առնվազն երկու համապետական և երկու տարածաշրջանային կրթական համաժողովներ շարունակական վերապատրաստման և փորձի փոխանակման համար;
- «Դասավանդի’ր, Հայաստան» եւ «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային ծրագրերում ընդգրկվելու բացառիկ հնարավորություն;
- Հնարավորություն ստանալու մանկավարժական 30 կրեդիտ և/կամ մանկավարժության մագիստրոսի աստիճան;
- Ամսական դրամական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի;
- Կյանքում միայն մեկ անգամ ընձեռնվող յուրօրինակ փորձառություն: