ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ, կես, գործարքային
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Բիզնես 24 Լրատվականում (b24.am) առկա են տնտեսական, ֆինանսական, նաև բանկային ոլորտների լրագրողի/ վերլուծաբանի թափուր հաստիքներ։ Ընդունելի են համագործակցության տարբեր ֆորմատներ՝ լրիվ դրույք, կես դրույք, գործարքային աշխատանքների իրականացում։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Բանկային, ֆինանսական, տնտեսական ոլորտների լուսաբանում;
- Բանկային, ֆինանսական, տնտեսական ոլորտների վերլուծությունների հրապարակում;
- Բանկային, ֆինանսական, տնտեսական ոլորտների հարցազրույցների իրականացում;
- Թարգմանություններ և այլ լրատվական նյութերի ստեղծում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Կրթություն` ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից;
- Համակարգչի և ինտերնետի սահուն տիրապետում;
- Լեզուներ՝ հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Ցանկացողները կարող են ինքնակենսագրականը (CV) ուղարկել
jobs@b24.am էլ. փոստի հասցեին: Նախընտրելի է նաև ստանալ դիմողի կողմից հեղինակած որոշ հրապարակումներ (հոդվածներ, վերլուծականներ, թարգմանություններ և այլն):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Պայմանագրային
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Բիզնես 24 Լրատվական ընկերության մասին կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ՝ այցելելով
www.b24.am