ԴՐՈւՅՔ
: 
Ծառայությունների մատուցման պայմանագիր, աշխատանքային ժամեր՝ օրական 8 ժամ, շաբաթական 5 օր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
Ակցիա Սովի Դեմ Հիմնադրամը փնտրում է Լոգիստիկայի Գծով Օգնական/ Վարորդ՝ Սեփական Մեքենայով: Տեղակայված Գորիսում՝ վարորդական պարտականությունները հիմնականում կլինեն Սյունիքի մարզում, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ՀՀ այլ մարզերում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Կազմակերպել գնումները և ապահովել կազմակերպության ներքին ընթացակարգերի պահպանումը;
- Ապահովել լոգիստիկ փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը;
- Ապահովել ենթագրասենյակի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ բոլոր համակարգերի (ծրագրեր, տարածքներ, պահեստներ) առկայությունը և անխափան աշխատանքը;
- Կազմակերպել գիշերակաց այցելուների համար;
- Վարել սեփական մեքենան՝ ապահովելով վերջինիս անխափան աշխատանքը և անթերի վիճակը;
- Ապահովել աշխատակազմի անվտանգ տեղափոխումը;
- Մեքենան պահել մաքուր վիճակում՝ ներսից և դրսից;
- Լրացնել չվացուցակը (logbook) և անընդհատ թարմացնել այն։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Նմանատիպ աշխատանքի և պարտականությունների իրականացման փորձը համարվում է առավելություն;
- Սեփական մեքենայի առկայություն.
ա) 4X4 (նախընտրելի է) կամ 2X4
բ) Արտադրված 2009 թ-ին կամ բարձր
գ) Դռներ 4/5
դ) Վառելիքի տեսակը՝ բենզին կամ դիզել
ե) Ձախ ղեկի առկայություն
- Առնվազն 5 տարվա մեքենա վարելու փորձ;
- Ճանապարհների և երթևեկության կանոնների գերազանց իմացություն;
- Անգլերեն լեզվի տարրական իմացությունը համարվում է առավելություն;
- Ճշտապահություն;
- B կատեգորիայի վարորդական իրավունք։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Բոլոր հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV)՝ լրացված Հավելված 1-ի հետ միասին «Ակցիա սովի դեմ» հիմնադրամի
procurement@sc.acfspain.org էլ․ փոստին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը "Logistics Assistant/ Rental Driver Goris" ոչ ուշ քան, մարտի 27-ը 2024 թ․, ժամը 23:00։
Ինքնակենսագրականները և Հավելված 1-ը պետք է ուղարկվեն անգլերեն կամ հայերեն լեզվով։ Հարցազրույցի հրավիրվելու են միայն նախնական ցուցակ անցած թեկնածուները։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
Խնդրում ենք նշել Ձեր սեփական մեքենայով ծառայություններ մատուցելու ամսական վարձը՝ XX ՀՀ դրամ:
Ակցիա սովի դեմ հիմնադրամը կտրամադրի վառելիքը ըստ կիլոմետրի, բայց ծառայություն մատուցողը պետք է հոգա մեքենայի սպասարկման և պահպանման ծախսերը։
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ:
Հավելված 1.doc - Հավելված 1
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
Action Against Hunger - Spain, as part of the Action Against Hunger International network, is an international non-governmental, private, apolitical, non-confessional and non-profit organisation. Action Against Hunger is an international humanitarian organization that fights hunger and its root causes worldwide. Founded in France in 1979 and with 30+ years of experience in conflict zones, natural disasters and response to food crises, Action Against Hunger is one of the most important international organizations specialized in addressing hunger and its underlying causes. About 500 expatriate and more than 5,000 national employees are working in the International Network in more than forty-six countries. Action Against Hunger has been operating in the South Caucasus region since 1994 and its current programmes focus on the following areas: Food Security, Livelihoods, Agriculture, Water, Sanitation and Hygiene and Economic and Rural Development.