Տեղադրման կանոններ

(Վերջին թարմացումը: 2023-10-13 23:02)

Այս էջի միջոցով Դուք Ձեր հայտարարությունը կարող եք դարձնել ավելի ամբողջական և լիարժեք, քանի որ այն ներառում է հայտարարություններ տեղադրելու, դրա կանոնների և այլնի մասին տեղեկատվություն։

1. ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼ

Պարզապես անհրաժեշտ է սեղմել «Հայտարարության տեղադրում» հղման վրա, ընտրել և լրացրել համապատասխան հայտարարությունը և սեղմել «Հաստատում» կոճակը: Եթե ցանկանում եք մուտք գործել www.careercenter.am կայք Ձեր հաշվի օգտանունով և գաղտնաբառով (միայն գրանցված կազմակերպությունները) և օգտվել բաժանորդագրվողների առավելություններից, խնդրում ենք ուղարկել մեզ նամակ Ձեր ընկերության նախապատմությամբ և կոնտակտային տվյալներով mailbox@careercenter.am էլեկտրոնային հասցեին ՝ թեմա բաժնում նշելով «Բաժանորդագրման հարցում» և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հետագա քայլերի համար:

 

2. ԻՆՉՔԱ՞Ն Է CAREERCENTER.AM ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԱՐԺԵՔԸ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների առաջին ոչ արտոնյալ հայտարարության համար մենք որևէ վճար չենք պահանջում: Այն ՀԿ-ները, որոնք ցանկանում են տեղադրել 2 կամ ավելի հայտարարություն, պետք է բաժանորդագրվեն: Բոլոր մյուս տեսակի կազմակերպությունները, ներառյալ նրանք, որոնք ցանկանում են իրենց հայտարարություններում ներառել վեբ հղում, ինչպես նաև այն անհատներն, ովքեր փնտրում եմ տարբեր տեսակի մասնագետներ չեն կարող անվճար հայտարարություններ տեղադրել, և պետք է վճարեն առաջին հայտարարությունը տեղադրելուց սկսած: Այն կազմաերպություններն, որոնք զբաղվում են կազինոյով, վիճակախաղի խաղարկությամբ, ծխախոտի, ալկոհոլի, նավթի/ գազի արտադրությամբ, վաճառքով կամ տարածմամբ, ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում են ներառել գովազդային բնույթի տեղեկատվություն ՝ խթանելով իրենց կազմակերպության գործունեությունը կամ նրա ծառայությունները/ ապրանքանիշերը, պետք է վճարեն արտոնյալ հայտարարության համար նախատեսված գումարը (վճարները կարելի է գտնել Գնային Քաղաքականություն բաժնի Աղյուսակ 3-ում), նույնիսկ եթե դա նրանց առաջին հայտարարությունն է: Այն հայտարարությունները, որոնք պահանջում են մասնակիցներից ցանկացած չափի վճարում կատարել, նույնպես համարվում են արտոնյալ: Եթե որևէ կազմակերպություն հայտարարություն է տարածում մեկ այլ կազմակերպության համար, ապա այդ հայտարարությունը համարվում է արտոնյալ: Նորությունները և ոչ կրթական մրցույթները համարվում են արտոնյալ:

 

3. ԿԱՆՈՆՆԵՐ ՆԱԽԱՏԱԵՍՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԴՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կան մի քանի հիմնական կանոններ, որոնց հայտարարություն տեղադրող կազմակերպություններին և հաստատություններին խնդրում ենք հետևել: Հայտարարություններն ընդունվում և տարածվում են careercenter.am ցանցի միջոցով, եթե դրանք համապատասխանում են հետևյալ հիմնական պայմաններին.

Պայման # 1. Հայտարարությունները հասանելի են բոլորին։ Դա շանակում է, որ Հայաստանում և տարբեր երկրներում բնակվող մարդիկ կարող են դիմել և մրցակցել դրանց համար, որովհետև careercenter.am կայքում հայտարարություն տեղադրող կազմակերպությունները աշխարհի տարբեր երկրներից են: Եթե հայտարարությունը տեղադրվում է միայն որոշակի ազգության համար կամ ունի հատուկ սահմանափակումներ, մենք դա նույնպես ընդունում ենք, բայց այդ հայտարարությունն ինքնին պետք է ունենա հստակ բացատրություն այդ կապակցությամբ:

Պայման # 2. Յուրաքանչյուր հայտարարություն պետք է լրացվի և ներկայացվի «Տեղադրել հայտարարություն» էջում տեղ գտած համապատասխան առցանց ձևն ընտրելու միջոցով: Ամբողջ մուտքագրված տեղեկությունը պետք է լինի կանոնավոր գրավոր (այսինքն ՝ հայտարարության մեջ նշված կազմակերպության անվանումը կամ որևէ այլ դաշտի բովանդակություն ՉՊԵՏՔ է գրված լինի մեծատառերով, բացառությամբ այն դեպքերի, երբ այն հապավում է): Յուրաքանչյուր հայտարարության/ հաստիքի համար պետք է լրացվի առանձին ձևաթուղթ: Ոչ մի այլ հայտարարության հղումներ չեն կարող տրամադրվել մեկ հայտարարության մեջ: Հայտարարությունը պետք է լինի ամբողջական, և դրա ոչ մի հատված չպետք է գտնվի մեկ այլ վայրում, բացի www.careercenter.am կայքից, եթե չկան առանձին մեծ ծավալով կցված փասթաթղթեր (տեղեկություններ, որոնք ուղղակիորեն կապված չեն հայտարարության, հայտերի ձևերի հետ և այլն), որոնք հեշտությամբ կարող են ներբեռնվել մեկ այլ վայրից, և հայտարարության մեջ առկա է դրանց հղումը:

Պայման # 3. Ձեր հայտարարությունից բացի, Դուք պետք է մեզ տրամադրեք Ձեր կազմակերպության անվանումը, լրիվ անվանումը կամ պատասխանատու անձի, պաշտոնի և կոնտակտային տվյալների մասին տեղեկատվություն (ներառյալ էլ. փոստի հասցեն և քաղաքային հեռախոսահամարը) մեր բազայի համար: Հայտարարության վերջում պահանջվող կոնտակտային տվյալները միայն www.careercenter.am- ի ներքին օգտագործման համար են։ Այսպիսով, եթե ցանկանում եք, որ այն ներառվի Ձեր հայտարարության մեջ, ապա այն պետք է տեղադրեք հայտարարության համապատասխան դաշտերում: Երբ ընտրեք համապատասխան հայտարարության տեսակը ` հետևելով «Տեղադրել հայտարարություն» հղմանը, կտեսնեք լրացնելու համար անհրաժեշտ բոլոր դաշտերը:

Ձեր հայտարարությունը հաստատելուց հետո մեր խմբագիրները վերանայում են դրանք, ուսումնասիրում են դրանցից յուրաքանչյուրը համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են վերը նշված պայմաններին։

Սեղմեք այստեղ, եթե ցանկանում եք հայտարարություն տեղադրել:

4. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԿԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ

Careercenter.am կայքում պահպանվում է կազմակերպությքունների կողմից մուտքագրված հայտարարությունների արխիվը: Այն տեսնելու համար սեղմեք այստեղ։

 

5. ԱՐԴՅՈ՞Ք ԻՄ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

Քանի որ Ձեր վստահությունը մեր հանդեպ մեզ համար կարևոր է, careercenter.am- ը հետևում է Ձեր կողմից տրամադրած տեղեկատվության խիստ գաղտնիությանը: Մենք չենք վաճառում կամ հրապարակում Ձեր անձնական կամ ընկերության վերաբերյալ տեղեկությունը երրորդ կողմի անձանց: Տեղեկատվությունը պահվում է մեր արխիվների անվտանգ տվյալների բազայում: Միայն careercenter.am- ի մոդերատորները մուտք ունեն այդ տվյալների բազա:

 

6. ԻՆՉՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԻ

Սովորաբար մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտարարությունը հրապարակվում է կայքում և տարածվում է ցանցի միջոցով:
 

7. ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՄՆՈՒՄ

Դուք ինքներդ կարող եք որոշել հայտարարության հրապարակված մնալու առավելագույն ժամկետը մինչև մեկ ամսվա շրջանակներում: Մենք առաջարկում ենք մշտապես սահմանել ճշգրիտ ժամկետ ՝ բաց կամ շարժական ժամկետների փոխարեն, առավելագույն արդյունավետության հասնելու համար: Եթե Դուք որոշեք հրապարակել Ձեր հայտարարությունը բաց կամ շարժական ժամկետով, ապա այնուհետև պետք է ուղարկեք լրացուցիչ հաղորդագրություն (որը կհամարվի վերատեղադրում) դրա իրական ժամկետի ավարտման կամ հայտի փակման ամսաթվի վերաբերյալ: Այսպիսով, այն հայտարարությունները, որտեղ ժամկետներ նշված չեն, կայքում կմնան միայն երկու շաբաթ: Անհրաժեշտության դեպքում միշտ կարող եք նորից տեղադրել հայտարարությունը:

 

8. ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՏԵՂԱԴՐՎԵԼ

Մենք մեզ իրավունք ենք վերապահում տեղադրելու (կամ մասնակիորեն տեղադրելու) այն հայտարարությունները, որոնք ՝

1) Պարունակում են ցանկացած տեսակի խտրականություն (օրինակ՝, տարիքային, սեռային, ազգային և այլն):

2) Մուտքագրվել են սխալ կատեգորիայի ներքո։

3) Չեն պարունակում թեկնածուների համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն (օրինակ ՝ կազմակերպության անվանումը, պարտականությունները և այլն):

4) Ունեն MLM կամ սպամի բնույթ:

5) Ունեն չափազանց կարճ վերջնաժամկետ, քանի որ վերջնաժամկետը չպետք է լինի 3 օրից պակաս:

6) Մենք համարում ենք, որ տեղին չէ սույն կայքի թեմային: Սա հատկապես վերաբերվում է այն ընկերություններից, որոնց հայտարարությունները հիմնականում ունեն իրենց ընկերության կամ ծառայությունների գովազդային ուղղվածություն կամ եկամուտ ստանալու նպատակ, այլ ոչ թե թեկնածուներին իրական կարիերայի հնարավորություններ առաջարկելու նպատակ: Խնդրում ենք նկատի ունեցեք, որ այն կազմակերպությունները, որոնց հայտարարությունները մերժվել են խնտրականաություն պարունակելու պատճառով, չեն կարողանա շարունակել տարածել իրենց հայտարարությունները սույն կայքի միջոցով:

 

9. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ի՞ՆՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿԵՆ

Դուք պետք է ներառեք տվյալ հայտարարության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ՝ կցելով ցանկացած տեսակի ֆայլեր կամ հայտեր, որպեսզի թեկնածուները ստիպված չլինեն այցելել այլ կայքեր այդ հայտարարության վերաբերյալ այլ տեղեկատվություն ստանալու համար:

Եթե ցանկանում եք Ձեր հայտարարության մեջ ներառել Ձեր կազմակերպության կայքի հղումը և/ կամ Ձեր կազմակերպության լոգոն, ինչպես նաև ստանալ այլ առավելություններ, ապա պետք է բաժանորդագրվեք:

 

10. ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ CAREER CENTER ԿԱՅՔՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԴՐԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդհանուր առմամբ, մեր կայքի ծառայությունները ԱՆՎՃԱՐ են հիմնականում այցելուների համար, մասնավորապես.

- Այցելուները կարող են ցանկացած պահի առցանց կերպով ընթերցել հայտարարությունները և բաժանորդագրվել որպեսզի ԱՆՎՃԱՐ ստանան դրանք էլեկտրոնային փոստով։

- Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունները կարող են փակցնել 1 ԱՆՎՃԱՐ ոչ արտոնյալ հայտարարություն :
 

Բացի վերը նշված ծառայություններից, Career Center-ն ունի բաժանորդագրության համակարգ, որն իր մեջ ներառում է մի շարք առավելություններ այն կազմակերպությունների համար, որոնք բաժանորդագրվում են:

 

11. ՈԻ՞Մ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարող եք հեշտությամբ կապ հաստատել www.careercenter.am կայքի Մոդերատորի հետ ՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ mailbox@careercenter.am հասցեին:

 

12. Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարիերայի կենտրոնը ջանք չի խնայում իր օգտատերերին աջակցել անհրաժեշտ տեղեկատվությունն առավել օգտակար և ճշգրիտ կերպով ներկայացնելու համար, այնուամենայնիվ, մենք պատասխանատվություն չենք կրում համապատասխան կազմակերպությունների կողմից տրամադրված նյութերի բովանդակության համար:

 

13. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏԱՐԱԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Երբ կազմակերպություններն իրենց հայտարարությունները տեղադրում են www.careercenter.am կայքում, և մենք հաստատում ենք այն մեր ցանցի միջոցով տարածելու համար, համապատասխան կազմակերպությունները սույնով համաձայնում են, որ Կարիերայի կենտրոնը կարող է այն մշակել իր կանոնների համաձայն:

Տարածման արդյունավետությունը ապահովելու համար խուսափեք կրկնօրինակված կամ թերի լրացված դիմումներից և Կարիերայի կենտրոնին և համապատասխան կազմակերպություններին հեռու պահեք հայտարարությունների հանդեպ ոչ պատշաճ վարվելակերպից, խարդախություններից կամ խեղաթյուրումից: ԽՍՏՈՐԵՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԿՐԿՆՕՐԻՆԱԿԵԼ ԿԱՄ ՏԱՐԱԾԵԼ www.careercenter.am ԿԱՅՔԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՅԼ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ, (հատկապես այն փոփոխություններով, ինչպես երևում է www.careercenter.am կայքում) ` առանց Կարիերայի կենտրոնի կողմից նախնական գրավոր համաձայնության (բացառությամբ համապատասխան կազմակերպության սեփական կամ նրանց կողմից նախապես հաստատված գործընկերների կայքերում): Եվ եթե այդպիսի (կամ այլ) աղբյուրներ գոյություն ունեն, ապա համապատասխան հայտարարությունում պետք է հստակ նշված լինեն դրանք։

Եթե վերը նշված տեղեկատվությունը լիովին չի պատասխանում Ձեզ հետաքրքրող հարցերին, խնդրում ենք էլեկտրոնային նամակով կապ հաստատել մեր մոդերատորի հետ ՝ սեղմելով ստորև նշված մեկնաբանության հղման վրա ՝

Ուղարկել մեկնաբանություններ մոդերատորին։

Տեղադրման կանոններ