ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ հաստիքով (օրական 8 ժամ, շաբաթական 5 օր):
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է հաշվապահի պաշտոնի համար ինքնամոտիվացված, նախաձեռնող, պրոֆեսիոնալ աշխատող, որը պետք է մասնակցի Ընկերության հաշվապահական հաշվառման ընդհանուր և առօրյա գործառույթների վարման հետ կապված գործընթացներին։
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել հաշվապահական հաշվառման գործառույթների ձևակերպում;
- Կազմել և ներկայացնել ֆինանսական և այլ հաշվետվություններ հարկային և այլ պետական մարմիններին;
- Իրականացնել ներմուծումների հետ կապված գործառույթների ձևակերպում և համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում;
- Վարել կրեդիտորական և դեբիտորական պարտքերի հաշվառում և վերահսկողություն;
- Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան կառավարչական հաշվետվություններ;
- Կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը ` կապված Ընկերության ընդհանուր, տնտեսական և ֆինանսական գործունեության հետ;
- Կատարել ընկերության գործադիրի կողմից տրված՝ աշխատանքի հետ կապված այլ առաջադրանքներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Հաշվապահության, ֆինանսների կամ համապատասխան այլ ոլորտների մագիստրոսի աստիճան;
- Հաշվապահի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Տեղական հաշվապահության, հարկային կանոնների և կանոնակարգերի և հաշվապահական հաշվառման ստանդարտների գերազանց իմացություն։ ՖՀՄՍ -ների իմացությունը առավելություն է;
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, ներառյալ Microsoft Office ծրագրային ապահովումը (Excel, Word և Outlook) և հաշվապահական ծրագրայինի փաթեթները (հայկական ծրագրեր);
- Մեծ պատասխանավություն և ուշադություն մանրուքների նկատմամբ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ MS Word կամ Adobe PDF ձևաչափով:
Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.
- Ընթացիկ ինքնակենսագրություն ` դիմողի 3x4 չափի լուսանկարով։
Դիմումները պետք է ուղարկել մինչև վերջնաժամկետը ՝
info@knauf.am էլ. հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը («Հաշվապահ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Վարձատրությունը՝ սկսած 300,000 ՀՀ դրամից (hամախառն) ` կախված գիտելիքներից և կարողություններից։
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի: