ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Սիվիլթաս հիմնադրամը փնտրում է Մարքեթինգի Մասնագետ ՍիվիլՆեթ Ստուդիայի համար (CivilNet Studio): Մարքեթինգի Մասնագետը պետք է իրականացնի բաժնի մարքեթինգային ռազմավարության մշակումը, բովանդակության ստեղծումն ու մարքեթինգային արշավների իրականացումը։
ОБЯЗАННОСТИ
: 
- Մշակել մարքեթինգային տեքստերը, այդ թվում՝ ծառայությունների նկարագրություններ, վեբ կայքի նորություններ, մամուլի հաղորդագրություններ, գովազդային տեքստեր, սոցիալական մեդիայի գրառումներ, բուկլետների տեքստեր;
- Վերահսկել գովազդային BTL (below-the-line) նյութերի տարածումը ներքին և արտաքին հարթակների միջոցով, ապահովել նյութերի արդիականությունը և համապատասխանությունը հաստատված ռազմավարությանը և նպատակներին;
- Իրականացնել մարքեթինգային արշավների ծրագրումը, կազմակերպումը և վերլուծությունը;
- Իրականացնել մարքեթինգային բովանդակության մշակումը;
- Ըստ անհրաժեշտության՝ կատարել այլ պարտականություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն բիզնեսի, մարքեթինգի, գովազդի, հասարակայնության հետ կապերի, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտում;
- Համապատասխան մասնագիտական փորձ;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց տիրապետում;
- Ավանդական և թվային մարքեթինգի գործիքների և մեթոդների իմացություն, վեբ վերլուծության հմտություն; մարքեթինգային բովանդակության մշակման գործընթացների վերաբերյալ ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչների, ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն;
- Վեբ բովանդակության կառավարման փորձը, նաև օգտագործողի ինտերֆեյսի/ օգտագործողի փորձառության (UI/UX) ոլորտի իմացությունը ցանկալի է;
- Հայաստանյան մեդիա դաշտի տիրապետում, հանրային կապերի ոլորտի հիմնական գործիքների և մեթոդների իմացություն;
- Գրաֆիկական ծրագրերի իմացություն;
- Վերլուծական և քննադատական մտածողություն;
- Ստեղծագործ միտք և նախաձեռնողականություն;
- Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ;
- Առաջնահերթություններ սահմանելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու և ինքնուրույն աշխատելու կարողություն;
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել
civilnetstudio@gmail.com էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Մարքեթինգի Մասնագետ»)։ Ընտրությունը կարող է կատարվել վերջնաժամկետից շուտ։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!