ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք (6-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամը 10:30-19:00)
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ փնտրում է Պետ. Գնումների/ Կորպորատիվ Վաճառքի Մասնագետ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը պետական գնումների համար նախատեսված մրցույթներին;
- Մշակել պահանջվող ապրանքների տեխնիկական նկարագրերը, գնման պահանջներն ու առաջարկները` ներկայացնելով դրանք մատակարար ընկերություններին և հաճախորդներին;
- Հաղորդակցվել ընկերության վաճառքի մենեջերների հետ;
- Ուսումնասիրել պահանջվող տեխնիկայի արտաքին շուկան` իրականացնելով նոր գործընկերների որոնում;
- Մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների համեմատական վերլուծություն իրականացնել;
- Վերահսկել և բանակցել մատակարարվող տեխնիկայի գների, ժամկետների և պայմանագրի այլ կետերի շուրջ;
- Կազմել և ներկայացնել ընթացիկ հաշվետվություններ;
- Կազմել գնառաջարկներ և ներկայացնել կորպորատիվ հաճախորդներին;
- Նպաստել Ընկերության ճանաչմանը` պահելով և զարգացնելով Ընկերության բարձր վարկանիշը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտում` կդիտվի որպես առավելություն);
- Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում ցանկալի է;
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, արդյունավետ ներկայացնելու/ներկայանալու և վստահորեն ներազդելու գործնական հաղորդակցման շրջանակներում;
- Բանակցելու հմտություններ;
- MS Office փաթեթի գերազանց տիրապետում;
- Վերլուծելու, արդյունավետ հաղորդակցվելու ու խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց լուսանկարով ինքնակենսագրականը (CV)
a.khachatryan@dgcomp.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը («Պետ. Գնումների/ Կորպորատիվ Վաճառքի Մասնագետ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
150,000 ՀՀ դրամ (առանց հարկերի) և բարձր տոկոսներ
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Ընդմիջումն ապահովում է ընկերությունը: Ընկերությունն ապահովում է բարեխիղճ և պարտաճանաչ աշխատակիցների կարիերային աճը: