ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ փնտրում է թեկնածու Իրավաբանական Բաժնի Ղեկավարի թափուր հաստիքի համար:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ղեկավարել իրավաբանական բաժնի աշխատանքները;
- Իրականացնել ընկերության գործունեության ընդհանուր իրավական սպասարկում;
- Մշակել ընկերության կողմից կնքվող պայմանագրերի տիպային օրինակները;
- Մշակել ընկերության ներքին իրավական ակտերը (քաղաքականություն, կարգ, կանոնակարգ և այլն);
- Իրականացնել ընկերության կողմից կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի, իրավական բնույթ կրող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում, գործարքների ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ապահովում;
- Ստուգել վարկային փաթեթների իրավական պահանջները;
- Իրականացնել ընկերության դատական և արտադատական վեճերի իրավական ընդհանուր ուղղությունների մշակում, դատական ներկայացուցչություն;
- Ներկայացնել ընկերության շահերը պետական և ոչ պետական մարմիններում, միջազգային և այլ կառույցներում;
- Մասնակցել ընկերության Խորհրդի և Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների, արձանագրությունների կազմմանը;
- Կատարել ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ցանկալի է ղեկավար պաշտոնում);
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթ; «ՀԾ-Բանկ» համակարգի իմացությունը ցանկալի է;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
Գործարար որակներ՝
- Նախաձեռնողականություն;
- Վճռականություն;
- Վերլուծելու ունակություն;
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն;
- Փոփոխությունների հանդեպ ճկունություն;
- Թիմում աշխատելու հմտություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են հայերեն լեզվով լրացնել դիմումի ձևը` հետևելով հղմանը
https://globalcredit.am/about-us/career.html , և պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը («Իրավաբանական Բաժնի Ղեկավար»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!