ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Տրանս Ալյանս ընկերությունը փնտրում է հաշվապահ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Պատրաստել հաշիվներ և հաշվապահական փաստաթղթեր;
- Վարել հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և կատարել գրառումներ;
- Աջակցել ամսական, եռամսյակային, տարեկան, վիճակագրական հաշվետվությունների պատրաստման գորընթացին;
- Շփվել երրորդ կողմի մատակարարների և հաճախորդների հետ;
- Կատարել հաշվապահական գործարքների ամրագրում համապատասխան հաշվապահական ծրագրում;
- Պատրաստել հաշվապահական հաշվառման նախնական փաստաթղթեր, կատարել մուտքագրում տվյալների շտեմարան, իրականացնել հիմնական փաստաթղթերի հաշվապահական հաշվառման ստուգում;
- Հավաքել, ներկայացնել և պահպանել ամենօրյա հաշվապահական տվյալները;
- Օգտագործել և պահպանել ներքին հաշվապահական ծրագրակազմը;
- Պահպանել վճարման բոլոր օժանդակ փաստաթղթերի ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման, ստուգման և պատրաստման կարգը. գրանցել վճարման փաստաթղթերը և հաճախորդների վճարումները, ապահովել, որ բոլոր վճարումները կատարվեն համապատասխան իրավական համաձայնագրերի և կիրառելի այլ փաստաթղթերի համաձայն;
- Հաշվարկել աշխատավարձը;
- Իրականացնել նյութերի հաշվառում;
- Կատարել գլխավոր հաշվապահի կողմից նշանակված այլ աշխատանքային պարտականություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում;
- Հաշվապահի մասնագիտական պատրաստվածություն;
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ որպես հաշվապահ առևտրային կազմակերպությունում;
- Հաշվապահական ծրագրերի իմացություն (ArmSoft և E-invoicing);
- ՀՀՄՍ/ ՖՀՄՍ-ի իմացություն;
- MS Office-ի, մասնավորապես Excel-ի աշխատանքային գիտելիքներ;
- Աշխատանքային փորձ առցանց-բանկային համակարգում;
- Հարկային օրենսդրության աշխատանքային գիտելիքներ;
- Աշխատանքային օրենսգրքի աշխատանքային գիտելիքներ;
- Հայերեն լեզվի լավ իմացություն; անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն;
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ;
- Ինքնուրույն և թիմային միջավայրում աշխատելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը/ ռեզյումեն
yerevanrg@trans-alliance.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!