ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Երևանի ՋԷԿ» ՓԲ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում իրավաբանի:
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմել, ուսումնասիրել և խմբագրել պայմանագրերը;
- Իրականացնել ընկերության ներքին և անհատական իրավական ակտերի օրինականության ստուգում, ինչպես նաև ներքին և անհատական իրավական ակտերի նախագծերի նկատմամբ վերահսկողություն;
- Տրամադրել իրավական աջակցություն ընկերության բոլոր բաժինների ղեկավարներին;
- Հետևել ընկերության բոլոր պայմանագրերի ժամկետներին և պայմաններին;
- Կատարել անմիջական ղեկավարի աշխատանքային այլ հանձնարարություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀՀ Օրենսդրության գերազանց իմացություն, մասնավորապես՝ աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք, դատական, հարկային օրենսդրություն, գնումների մասին օրենք, իրավական ակտերի մասին օրենք և այլն;
- Դատական ներկայացուցչության ապահովում, հայցադիմումների, դիմումների, գրությունների, հակընդդեմ հայցերի, փաստաթղթերի կազմման ունակություն, իրավական եզրակացությունների տրամադրման հմտություններ;
- Օրենքի պահանջներին համապատասխան պայմանագրերի պատրաստման ճշտությունը և օրինականությունը գնահատելու և ստուգելու հմտություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն; անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Համակարգչային ծրագրերի իմացություն;
- Թիմում աշխատելու հմտություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել
hr@ytpc.am էլ. հասցեին կամ ներկայացնել ընկերության կադրերի բաժին հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Արին-Բերդ փ., 3-րդ նրբանցք, թիվ 3: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9:00-17:30 հետևյալ հեռախոսահամարով՝ +374 11472620: Ընտրությունը կիրականացվի հարցազրույցով: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!