ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Առողջ Սունկ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում հաշվապահի՝ արտադրության ոլորտում աշխատելու համար:
ОБЯЗАННОСТИ
: 
- Վարել հաշվապահական հաշվառում;
- Կազմել հարկային հաշվետվություններ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության;
- Կազմել վիճ. վարչության հաշվետվություններ;
- Իրականացնել ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ);
- Իրականացնել քաղվածքների հաշվառում;
- Կազմել ֆինանսական հաշվետվություններ և վարել փաստաթղթաշրջանառություն;
- Իրականացնել արտադրության վերահսկողություն, ինքնարժեքի հաշվարկ;
- Գրանցել նյութական արժեքների մուտքեը և ելքերը;
- Իրականացնել պահեստի շարժի վերահսկում;
- Կատարել հաշվապահական այլ պարտականություններ;
- Կատարել աշխատավարձերի հաշվարկ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- Կադրային հաշվառման ունակություններ;
- Հարկային օրենսդրության իմացություն;
- ՀԾ ծրագրի գերազանց իմացություն;
- MS Excel-ի գերազանց իմացություն;
- E-invoicing-ի, 1C -ի իմացություն;
- Տարբեր ծավալների աշխատանքներ կատարելու պատրաստակամություն;
- Համագործակցում/ թիմային աշխատանք;
- Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել առցանց careercenter.am կայքի միջոցով կամ ուղարկել իրենց ինքնակենսագրությունը
info@whitecap.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Կախված մասնագիտական և աշխատանքային փորձից` 200,000 - 300,000 ՀՀ դրամ:
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-19:00: Դիմել միայն նշված կետերին համապատասխանելու դեպքում:
О КОМПАНИИ
: 
«Առողջ Սունկ» ընկերությունը հիմնադրվել է 2004թ.: Զբաղվում է սնկի աճեցմամբ և պահածոյացմամբ: Ընկերությունն արտադրում է 3 տեսակի սունկ՝ շամպինյոն, թագավորական շամպինյոն կամ պորտաբելլա և կախասունկ: «Առողջ Սունկ» ընկերությունն արտադրամասեր ունի հանրապետության տարբեր մարզերում, Աբովյան և Հրազդան քաղաքներում, Արմավիրի Մայիսյան գյուղում, ինչպես նաև Տաշիրում: Սնկի աճեցման հումքը նույնպես արտադրվում է ընկերության կողմից. հումքի բաղադրիչները գրեթե ամբողջ ծավալով ձեռք են բերվում հայաստանյան շուկայից: Դրա հիմքն է կազմում ծղոտը, թռչնաղբը, գիպսը, տորֆը, սնկի սերմն ու ջուրը: