ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Էվոկաբանկը Վարկային Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, ով ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ներգրավել հաճախորդների;
- Իրականացնել խորհրդատվություն վարկավորման (բիզնես և սպառողական վարկեր) գործընթացի վերաբերյալ;
- Կատարել պրոդուկտների ակտիվ վաճառք;
- Ընդունել հայտեր և գնահատել վարկունակությունը;
- Իրականացնել գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Հետևել հաճախորդների վճարումներին:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և սպառողական վարկերի գծով մասնագետ;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկում են որպես զգալի առավելություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով
cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը «Վարկային Մասնագետ «Վանաձոր» Մասնաճյուղում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ։