ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Ամբողջ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Լույս» հիմնադրամի տնտեսագիտական հետազոտությունների թիմում առկա է փորձագետի թափուր հաստիք: Պահանջվում է տնտեսագետ-հետազոտող, որն ունի միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում։
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել տնտեսագիտական հետազոտություններ վերլուծություններ ՀՀ տնտեսության արդի թեմաների շուրջ;
- Պատրաստել ուսումնասիրություններ ՀՀ վիճակագրականկոմիտեի կողմից հրապարակված մակրոտնտեսականցուցանիշների, միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցանիշների եւ ինդեքսների, ՀՀ պետականբյուջեի, համայնքային բյուջեների, ինչպես նաև դրանց կատարողականների վերաբերյալ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ վիճակագրության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն;
- Մակրոտնտեսագիտության և էկոնոմետրիկայի խորացված գիտելիքներ;
- Microsoft Office-ի, հատկապես` MS Excel-ի և MS Word-ի գերազանց իմացություն;
- Վիճակագրության, էկոնոմետրիկայի ծրագրային փաթեթների, մասնավորապես` Eviews-ի, Stata-ի, SPSS-ի տիրապետում։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Դիմողները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV/ resume) ուղարկել
info@luys.am էլ. փոստին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով «Տնտեսագետ-հետազոտող»։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
Այսօր համաշխարհային տնտեսությունը հիմնված է գիտելիքի վրա, և Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայացված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների և նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես հարուստ երկրներին համաքայլ մասնակցելու աշխարհի առաջընթացին:«Լույս» հիմնադրամը եռակի առաքելություն ունի` Սովորել, Գործել, Համաստեղծել:
Սովորել: Ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում: Կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար:
Գործել: Ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են ակադեմիական գիտելիքից անցում կատարելու իրականություն` ի բարօրություն Հայաստանի և աշխարհի:
Համաստեղծել: Կազմակերպել երիտասարդների համատեղ աշխատանքը` նորարարական մոտեցումների և համաստեղծման միջոցով առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրականացնելու: Զարգացնել անհատի մտածելակերպը` միաժամանակ ձևավորելով հավաքական մտածողության մշակույթ: