ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Թերմոռոս Արմենիա» ընկերությունը փնտրում է Բրենդ մենեջեր՝ իր թիմին միանալու համար:
ОБЯЗАННОСТИ
: 
- Պլանավորել և իրականացնել ընկերության ապրանքանիշերի առաջխաղացման ծրագրեր՝ գովազդային միջոցառումներ, ակցիաներ, հատուկ առաջարկների ծրագրեր;
- Համագործակցել և բանակցել ընկերության ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչների հետ;
- Մշտապես ուսումնասիրել ոլորտի զարգացումները, իրականացնել շուկայական հետազոտություններ՝ հայկական շուկայում նոր ապրանքանիշերի ներկայացման պոտենցիալը գնահատելու և առաջխաղացում իրականացնելու նպատակով;
- Մշտապես ուսումնասիրել շուկայի ընթացիկ իրավիճակը, պոտենցիալ հաճախորդներին, մրցակիցների գնային քաղաքականությունը, վաճառքների ծավալները և այլն;
- Կատարել վաճառքի կետերի սիստեմատիկ այցելություններ՝ ի հայտ բերելով խնդիրները, առկա իրավիճակը, մրցակիցների դիրքը և տրամադրել համապատասխան վերլուծություն;
- Իրականացնել ապրանքանիշերի ապրանքատեսականու գնային քաղաքականության սիստեմատիկ թարմացումներ և գնացուցակների հաշվարկներ;
- Ապրանքատեսականու պատվերների կատարմանը, ներմուծմանը և մաքսազերծմանը վերաբերող գործառույթներ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում;
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office, մասնավորապես Excel ծրագրի գերազանց իմացություն; CorelDRAW ծրագրի իմացությունը ցանկալի է;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) նկարի հետ միասին
hr@termoros.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բրենդ մենեջեր»): Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Փորձին և ունակություններին համապատասխան աշխատավարձ։