ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության Ներքին աուդիտի ղեկավարը հաշվետու է ընկերության Խորհրդին և ներքին վերահսկողության ընդհանուր համակարգի պատասխանատուն է: Ներքին աուդիտի ղեկավարը անկախ է ընկերության այլ կառուցվածքային ստորաբաժանումներից և ապահովում է ներքին վերահսկողության անաչառությունը և արդյունավետ աշխատանքների իրականացումը։
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմակերպել, համակարգել և ղեկավարել ներքին աուդիտի ընթացիկ աշխատանքները;
- Իրականացնել ներքին աուդիտի խնդիրների և գործառույթների կատարման նկատմամբ վերահսկողություն;
- Կազմել ներքին աուդիտի տարեկան աշխատանքային ծրագրերը;
- Իրականացնել ստուգումներ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներում;
- Կազմել զեկուցագրեր և հաշվետվություններ ստուգումների արդյունքների հիման վրա և ներկայացնել ընկերության խորհրդի նախագահին և գլխավոր տնօրենին;
- Ներկայացնել Ընկերության և Ներքին աուդիտի գործունեության կառավարման բարելավման վերաբերյալ առաջարկություններ;
- Իրականացնել Ընկերության կանոնադրությամբ, ինչպես նաև ներքին իրավական այլ ակտերով սահմանված այլ գործառույթներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն իրականացվող աշխատանքների և ֆունկցիոնալ պարտականությունների բնույթին համապատասխան;
- Առնվազն 3 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
ՆՇՈւՄ՝ Ներքին աուդիտի ղեկավարը պետք է հանձնի որակավորման քննություն և գրանցվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Ներկայացված պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել
hr@armeniainsurance.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («Ներքին աուդիտի ղեկավար»)։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!