ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Պրեմիում Մաշիների ԷՅ ԷՄ» ընկերությունը փնտրում է Մեծածախ վաճառքների կոորդինատոր:
ОБЯЗАННОСТИ
: 
- Գտնել նոր հաճախորդներ, գործնական կապեր հաստատել նրանց հետ՝ անհրաժեշտ ապրանքատեսակներն ու ծառայությունները ներկայացնելով;
- Ուսումնասիրել շուկայում մեծածախ հաճախորդ հանդիսացող կազմակերպությունների գործունեությունն ու պահանջարկը;
- Մասնակցել ապրանքանիշերի առաջխաղացմանը (ռազմավարական պլանավորում, մարքեթինգային գործողությունների համակարգում);
- Իրականացնել վաճառքների ռազմավարության առաջխաղացում և դրա իրականացում, մեծածախ վաճառքների խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկների մշակում;
- Կազմակերպել B2B վաճառքի ամբողջական գործընթացը;
- Իրականացնել մեծածախ վաճառքից ստացված տվյալների վերլուծություն և, անհրաժեշտության դեպքում, վաճառքների խթանմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում;
- Մասնակցել հաճախորդների տարբեր խմբերի համար նախատեսված գնային առաջարկների և համագործակցության պայմանների ստեղծման գործընթացին;
- Նոր հաճախորդներ ներգրավելու և նրանց հետ շարունակական համագործակցություն ապահովելու նպատակով տարբեր կոմերցիոն միջոցառումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել;
- Բացահայտել շուկայում հնարավոր վտանգները և ձեռնարկել դրանց ուղղված կանխարգելիչ գործողություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Վաճառքների ոլորտում վերլուծական կարողություններ;
- Վաճառքների կազմակերպման և խթանման փորձ;
- Մարդկանց հետ աշխատելու և հաղորդակցության զարգացած հմտություններ;
- Բանակցելու և խնդիրներ լուծելու կարողություն;
- Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կազմակերպչական հմտություններ;
- Իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն;
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու հմտություններ;
- MS Office փաթեթի իմացություն;
- Վարորդական վկայական:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց համառոտ կենսագրությունը (CV)
info@pmarm.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մեծածախ Վաճառքների Կոորդինատոր»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!