ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը փնտրում է իրավաբան՝ ընկերության կողմից իրականացվող գործունեության շրջանակներում հաճախորդների և երրորդ անձանց նկատմամբ իրավական գործընթացները նախաձեռնելու և վարելու, պայմանագրեր կազմելու, նոտարական, դատական և արտադատական ներկայացուցչություն ապահովելու համար: Ինչպես նաև իրականացնելու իրավական լուծումներ պահանջող հարցերի/ խնդիրների վերլուծություն, նախաձեռնությունների մշակում, փաստաթղթերի կազմում և մշակում:
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմել պայմանագրեր, անհատական իրավական ակտեր, գրություններ, դիմումներ և հարցումներ;
- Կազմել հայցադիմումներ, բողոքներ, վարչական բողոքներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, լիազորագրեր, Ընկերության հաճախորդների դեմ ներկայացված բողոքների պատասխաններ և իրավաբանական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովել դրանց ներկայացումը երրորդ անձանց հետ հարաբերություններում և համապատասխան մարմիններում;
- Պատրաստել պետական և ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից ստացված որոշումների, հարցումների և գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց բողոքարկումը վերադասության, ինչպես նաև դատական կարգով` ըստ անհրաժեշտության ապահովելով նաև կայացված դատական ակտերի բողոքարկումները` վերաքննության և վճռաբեկության կարգով;
- Տալ եզրակացություններ իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ;
- Մասնակցել ՀՀ օրենսդրության հետ կապված հարցերի քննարկմանը;
- Հարկ եղած դեպքում տրամադրել իրավախորհրդատվություն Ընկերության հաճախորդներին։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում;
- Աշխատանքային փորձ;
- Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Microsoft Office-ի գերազանց իմացություն;
- ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության, ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն;
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@admdiamonds.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33200014 հեռախոսահամարով:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!