ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Լիա Կերամիքս» խանութների ցանցը փնտրում է փորձառու, եռանդուն խորհրդատու-վաճառող Ընկերության խանութ-սրահում (Դավիթ Անհաղթ 8 և Նար-Դոս 68) թափուր հաստիքի համալրման համար։
ОБЯЗАННОСТИ
: 
- Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում;
- Յուրաքանչյուր հաճախորդին տալ սպառիչ տեղեկատվություն բրենդների և ապրանքների մասին, առաջարկել նոր լուծումներ;
- Հետևել ապրանքային մնացորդին, գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը;
- Սրահում ապահովել կոկիկություն:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Վաճառքի և/կամ սպասարկման ոլորտում փորձը պարտադիր է;
- Հայերենի և ռուսերենի գերազանց տիրապետում, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն);
- Մաթեմատիկական բազային գիտելիքներ;
- Նոր գիտելիքների արագ յուրացման կարողություն;
- Գրագետ և սահուն խոսք, հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Թիմային աշխատողին բնորոշ որակներ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում, պարտաճանաչություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել
team@lia-ceramics.am էլ․ փոստի հասցեին:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ЗАРПЛАТА
: 
Գործարքային
О КОМПАНИИ
: 
Լիա Կերամիքս ընկերությունը մասնագիտացած է լոգասենյակի ամբողջական կահավորման պարագաների, շինարարական ապրանքների ներկրման և մատակարարման մեջ` ներկայացնելով ապրանքանիշեր Գերմանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Բուլղարիայից, Իրանից, Վրաստանից։
Ընկերությունը հանդիսանում է սանտեխնիկայի, սանիտարական կերամիկայի, կերամիկական և կերամագրանիտե սալիկների, ներկերի, շինանյութերի ավելի քան 30 ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Ընկերությունը Երևան քաղաքում ունի երկու մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ ներկայացված են լոգասենյակի և հատակի ամբողջական հարդարման և կահավորման լուծումները, պրոֆեսիոնալ ներկերի և շինանյութերի տեսակներ՝ ինտերիերի և էքստերիերի համար։
Ընկերության է նպատակն է բարձրակարգ և որակյալ ապրանքներով, առաջնակարգ սպասարկումով և ճկուն գնային քաղաքականությամբ լինել շինանյութերի և շինարարական ապրանքների շուկայի առաջատար։
Ընկերության առաքելությունն է հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների ապրանքանիշերը Երևանի և ՀՀ մարզերի սպառողներին՝ ապահովելով ամենալայն տեսականին և առաքման ամենաարագ եղանակը։
Ունենալով ավելի քան 150 աշխատակից՝ Ընկերությունը ներառվում է ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում և տարեցտարի շարունակում է ամրապնդել իր դիրքը ոլորտում։