ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոնը փնտրում է Հետազոտող/վերլուծաբան: Հետազոտության նպատակն է բացահայտել փոքրամասնությունների (սեռական, կրոնական, ազգային) հարցեր լուսաբանելու ընթացքում ծագող խնդիրներն ու խոչընդոտները, այդ խմբերին առնչվող այն հարցերը, որոնց մասին լրագրողները կցանկանային խորացնել իրենց գիտելիքը, ինչպես նաև առօրյա աշխատանքում առկա բացերը։
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմել ֆոկուս խմբային քննարկումների և անհատական խորքային հարցազրույցների հարցաշարերը;
- Հավաքագրել ֆոկուս խմբային քննարկումների մասնակիցներին;
- Անցկացնել քննարկումները և խորքային հարցազրույցները;
- Մշակել և վերլուծել ստացված տվյալները;
- Պատրաստել զեկույց, որը կներառի համառոտագիր, հետազոտության մեթոդաբանությունը, արդյունքները, եզրակացություններ և առաջարկություններ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Որակական հետազոտության բնագավառում նվազագույնը հինգ տարվա փորձ;
- Որակական հետազոտության մեթոդների լավ իմացություն և կիրառման փորձ;
- Վերլուծական գերազանց կարողություն;
- Հաշվետվություն կազմելու կարողություն;
- Հայաստանյան մեդիա ոլորտի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Խնդրում ենք
amuradyan@mediainitiatives.am էլ․ փոստի հասցեով ուղարկել՝
- հետաքրքրության նամակ (մինչև 1 էջ);
- ինքնակենսագրական (CV) կամ կազմակերպության պորտֆոլիո;
- գնային առաջարկ;
- դիմորդի կատարած նման հետազոտական աշխատանքներից մեկի զեկույցը կամ դրա հղումը:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ВЛОЖЕНИЯ:
Announcement_needs assessment.docx - Որակական հետազոտություն իրականացնելու հրավեր Մեդիա ոլորտի կարիքների գնահատում