ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Էվոկաբանկը փնտրում է խնդրահարույց ակտիվների մասնագետ: Լավագույն թեկնածուն ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:
ОБЯЗАННОСТИ
: 
- Հավաքագրել և վարել խնդրահարույց հաճախորդների տվյալների բազաները;
- Վարկային պարտավորությունների կատարման նպատակով կապի հաստատել և բանակցել հաճախորդների հետ;
- Այցելել խնդրահարույց հաճախորդներին;
- Հաճախորդների հետ պահպանել հետադարձ կապ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն;
- Իրականացնել հաճախորդների՝ վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ անվտանգության կամ նմանատիպ ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցության գերազանց հմտություններ;
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- ֆիզիկական պատրաստվածություն (որևէ սպորտաձևի որակավորումը կդիտվի որպես առավելություն);
- Վարորդական իրավունք;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրականը (CV) **@*****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Խնդրահարույց ակտիվների մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս, ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր: