ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է մարդկային ռեսուրսների մենեջեր:
ОБЯЗАННОСТИ: 
- Վերլուծել և գնահատել կադրերի պահանջարկը և դրա ապահովման հնարավոր աղբյուրները;
- Պլանավորել ընթացիկ պահանջարկին համապատասխան թափուր աշխատատեղերի համալրումը;
- Կազմակերպել և իրականացնել անձնակազմի հավաքագրումը՝ կազմակերպել մրցույթներ, տարածել հայտարարություններ;
- Վարել թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները;
- Կատարել անձնակազմի նախնական ընտրություն;
- Իրականացնել ընտրված աշխատակցի կողմնորոշման ծրագիրը և ակտիվորեն մասնակցել աշխատակցի ադապտացման կազմակերպմանը;
- Հետևել պարտադիր կորպորատիվ վարքագծի կանոնների պահպանմանը;
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել աշխատանքային պայմանագրերը և պայմանագրերին կից համաձայնագրերը, անհատական իրավական ակտերը;
- Տրամադրել տեղեկանքներ;
- Վերահսկել աշխատակիցների հաճախումը;
- Կառավարել աշխատակիցների տվյալների բազան, տարեկան ու անաշխատունակության արձակուրդները, տարբեր ստորաբաժանումներով ռոտացիան, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները, կարգապահական տույժերը;
- Վարել աշխատակիցների անձնական գործերը, սանիտարական գրքույկները;
- Կատարել կարիքների գնահատում՝ աշխատողների ուսուցում կազմակերպելու նպատակով;
- Պատրաստել հաշվետվություններ և հանդես գալ գործընթացների բարելավման առաջարկություններով:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Մասնագիտական կրթություն կամ որակավորում;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն;
- Հարցազրույց վարելու հմտություն;
- Համակարգչային հմտություններ;
- Պատասխանատվության բարձր զգացում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@yeremyanprojects.com էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մարդկային ռեսուրսների մենեջեր»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!