ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
ՀՀ-ում «Սոֆարմա» ԲԸ Ներկայացուցչությունը փնտրում է մոտիվացված թեկնածու՝ Շիրակ և Լոռի Մարզերի Բժշկական Ներկայացուցչի թափուր հաստիքի համար: Նախապատվությունը տրվելու է Շիրակի և Լոռու մարզերի բնակիչներին:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ամեն օր այցելել մարզի բժիշկներին և դեղատների աշխատակիցներին՝ ընկերության դեղամիջոցների մասին գիտական տեղեկատվություն հաղորդելու նպատակով;
- Կազմակերպել կոնֆերանսներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ;
- Կազմակերպել և, ըստ անհրաժեշտության, իրականացնել այլ մարկետինգային միջոցառումներ;
- Իրականացնել աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների հանձնում։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն բժշկական կամ դեղագործական կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ որպես բժշկական ներկայացուցիչ;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի սահուն իմացություն (գրել, կարդալ և խոսել);
- MS Office փաթեթի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն;
- Գերազանց պրեզենտացիոն հմտություններ;
- Հաղորդակցական և միջանձնային շփումների հմտությունների տիրապետում;
- Լոռու և Շիրակի մարզերի գերազանց իմացություն;
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են լուսանկար պարունակող (պարտադիր պահանջ) ինքնակենսագրականն ուղարկել
armenia.sopharma@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք թեմա դաշտում նշել «Շիրակ-Լոռի Մարզային Բժշկական Ներկայացուցիչ» և ինքնակենսագրական ֆայլն անվանել Ձեր անուն ազգանունով։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!