ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«Նոա օֆ Արենի» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում շուկայի վաճառքի մենեջերի NOA և Arkuri of NOA ապրանքանիշերի առաջխաղացումը և վաճառքը իրականացնելու նպատակով:
ОБЯЗАННОСТИ
: 
- Ուսումնասիրել շուկան, իրականացնել ակտիվ աշխատանք, կազմակերպել գործնական հանդիպումներ հաճախորդների հետ;
- Ներգրավել նոր հաճախորդներ և ապահովել նրանց հետ շարունակական համագործակցություն;
- Հետևողական լինել գործարքի արդյունավետ իրականացմանը և փաստաթղթային ապահովմանը;
- Մշակել վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկներ;
- Ուսումնասիրել շուկայի զարգացման միտումները, բացահայտել ռիսկերը;
- Մասնակցել վաճառքի բաժնի ստեղծմանը և ղեկավարել:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական ուղղվածությունը և մարքեթինգի ոլորտը կդիտարկվեն որպես առավելություն;
- Տեղական շուկայում վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ;
- Գինու մասին բազային գիտելիքներ;
- CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ;
- Ստեղծագործ միտք;
- Հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններ;
- Սեփական մեքենայի առկայությունը ցանկալի է;
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Ներկայացվող պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակեսագրականը (CV) ուղարկել
info@noa.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («Շուկայի վաճառքի մենեջեր»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
«Նոա օֆ Արենի»ՍՊԸ գինու հայկական շուկայում է շուրջ երկու տարի և ներկայանում է NOA և Arkuri ապրանքանիշերով։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է եվրոպական և ամերիկյան շուկաներ։