JOB DESCRIPTION
: 
ՍոֆթԿոնստրակտ ընկերությունը փնտրում է հմուտ հաշվապահ, որը կվարի հաշվապահական հաշվառում, կկազմի հաշվետվություններ՝ կիրառելով համակարգչային ծրագրեր։
RESPONSIBILITIES
: 
- Վարել հաշվապահական հաշվառում ՀՀ օրենսդրությանը և ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներին և պահանջներին համապատասխան;
- Համակարգչային ծրագրով վարել հաշվապահական հաշվառում;
- Պատրաստել վճարման հանձնարարագրեր;
- Վարել հաշիվները (ինչպես ծրագրային, այնպես էլ փաստաթղթային ձևով) և կազմել հաշվետվություններ միջոցների օգտագործման վերաբերյալ;
- Պահպանել հաշվապահական փաստաթղթավորման համակարգը;
- Վարել ընկերությանը պատկանող հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառում;
- Ուղղորդել հիմնական միջոցների և նյութական արժեքների գույքագրման և դուրսգրման հանձնաժողովների աշխատանքներին;
- Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել այլ համապատասխան գործողություններ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ;
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն;
- Համակարգչային հմտություններ, ՀԾ ծրագրի գերազանց իմացություն;
- Պատասխանատվություն, կարգապահություն, թիմում աշխատելու ունակություն, սեղմ ժամկետներում աշխատանքը ավարտելու հմտություններ;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
hr@betconstruct.com էլ.հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.