JOB DESCRIPTION
: 
«Սանֆուդ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում B2B Վաճառքի մենեջերի՝ հատուկ հաճախորդների հետ աշխատելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Իրականացնել ակտիվ աշխատանք, զանգեր, գործնական հանդիպումներ հաճախորդների հետ;
- Ներգրավել նոր հաճախորդներ և ապահովել նրանց հետ շարունակական համագործակցություն;
- Մշակել վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկներ;
- Կազմակերպել B2B վաճառքի ամբողջական գործընթացը;
- Պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել ընկերության ապրանքատեսականին;
- Ուսումնասիրել շուկայի զարգացման միտումները և
բացահայտել շուկայում հնարավոր վտանգները;
- Պատրաստել կոմերցիոն առաջարկներ, վարել բանակցություններ, կնքել պայմանագրեր:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն;
- B2B վաճառքի փորձի առկայություն;
- Ընկերությունների ղեկավարների հետ գործնական հարաբերությունների և շփման փորձ;
- Վաճառքի և հաղորդակցման հմտություններ;
- Բանակցություններ վարելու հմտություններ, գրագետ խոսք;
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Նյութի ներկայացման ազդեցիկ հմտություն և բանակցելու կարողություն;
- Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման, նաև կազմակերպչական հմտություններ;
- MS Office փաթեթի իմացություն;
- Սեփական ավտոմեքենայի առկայություն:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
marketing@sunfood.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («B2B Վաճառքի Մենեջեր»):
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
Բարձր աշխատավարձ