5 Քայլ Փոխելու Համար Մասնագիտությունը

blog image

Զուգահեռ նոր տեխնոլոգիաների աճին, իրենց գործունեության ոլորտը փոխել ցանկացող անձանց թիվը աճում է:

Շատ հաճախ էլ, մարդիկ փոխում են իրենց մասնագիտական ոլորտը, որպեսզի կյանքի կոչեն վաղեմի երազանքները:

Եկեք դիտարկենք 5 քայլ, թե ինչպես կարող ես փոխել մասնագիտական ուղին, անկախ ոլորտից և տարիքից.

  1. Ինչու՞ ես ցանկանում փոխել կարիերան:

Նախքան, որևէ գործողություն ձեռնարկելը, ինքդ քեզ հարց տուր. <<Ինչու՞ եմ ուզում փոխել>> կամ << Ո՞րն է իրական պատճառը>>: 
Այս քայլը կօգնի քեզ հասկանալ քո իսկական կարիքները:

Ինչու՞ է դա պետք, քանի որ շատ հաճախ մենք կարող ենք շփոթել խրոնիկ հոգնածությունը՝ կարիերան փոխելու ցանկության հետ:

Այս դեպքում, հարկավոր է արձակուրդ վերցնել էներգիան վերականգնելու համար և վերադառնալու աշխատանքի՝ նոր գաղափարներով ու նպատակներով:

  1. Ո՞րն է քո նոր ուղին:

Հասկանալուց հետո, թե որոնք են քո մասնագիտական կարիքները, ժամանակն է համեմատել այն թե ինչ ունես և ինչ ես ցանկանում դրա փոխարեն: 

Դրա համար, այժմ ժամանակն է, որպեսզի մեկ այլ հարց տաս ինքդ քեզ. <<Ի՞նչ եմ ուզում անել և ինչու՞>>: Այլ կերպ ասած, ժամանակն է պարզել քո իրական մասնագիտական ցանկությունները և առաջ շարժվել դեպի քո երազանքներին:

  1. Հետազոտիր շուկան:

Հաջորդ քայլը, դա աշխատանքի շուկայի հետազոտությունն է: Ստուգիր թափուր աշխատատեղերի վեբկայքերը՝ պարզելու համար ոլորտի պահանջարկները: Այս քայլը, քեզ կօգնի լինել ավելի պատրաստ և պատրաստել գործողությունների պլան:

  1. Գիտելիքները կարևոր են:

Հաջորդ քայլը, դա  գիտելիքների և հմտությունների ձեռք բերումն է, որոնք անհրաժեշտ են նոր մասնագիտության մեջ: 

Ստուգիր առկա բոլոր դասընթացները, իսկ լավագույն տարբերակը գտնելու համար, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ կետերը՝

 

  • Դասընթացավարները և նրանց փորձը

  • Ուսումնական պլանը

  • Դասընթացից հետո պրակտիկայի հնարավորությունը

  • Դասընթացի վերաբերյալ մասնակիցների կարծիքները

  1. Դիմիր թափուր աշխատատեղերի համար:

Այժմ ժամանակն է առաջին քայլն անելու: Գրանցվիր աշխատանքի որոնման օնլայն հարթակներում, ստեղծիր ռեզյումե և սկսիր ակտիվ դիմել թափուր աշխատատեղերի համար:

Ստեղծի՛ր քոնը:

Մեզանից շատերը, եթե երբևէ մտածել են նոր մասնագիտության մասին, ապա ամենից հաճախ դրա պատճառ է հանդիսացել՝ մեր սեփական գործը հիմնելու ներքին մղումը: 

Եվ երբ լսում ես քո ներքին ձայնը, որը քեզ ասում է՝ արդեն ժամանակն է շարքային աշխատողից վերածվելու սկսնակ ձեռնարկատիրոջ, ապա այլևս մի հետաձգիր, ԳՈՐԾԻ՛Ր:
 

Այսպիսով, եղիր հետևողական, նպատակասլաց և աշխատասեր ու քեզ մոտ միանշանակ ամեն ինչ կհաջողի:

Վերջին անգամ թարմացվել է Հոկտեմբեր 15, 2021 23:24
Կիսվել