ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Երեմյան Փրոջեքթսը փնտրում է թեկնածու Արտադրամասի գլխավոր հաշվապահի թափուր հաստիքի համար:
ОБЯЗАННОСТИ
: 
- Իրականացնել հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմումն ու ներկայացումը;
- Գլխավորել նախահաշիվների կազմման սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձևերի նախապատրաստման և ընդունման հետ կապված աշխատանքները;
- Ապահովել կազմակերպության արտադրամասի հաշվապահական հաշվառման և հաշվետվության արդյունավետ վարումը՝ հաշվառման աշխատանքների մաքսիմալ կենտրոնացվածության հիման վրա;
- Ապահովել ստացվող հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում;
- Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը;
- Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների վրա;
- Ապահովել հաշվապահական հաշվառում իրականացնելու առաջադիմական ձևերի, մեթոդների և հաշվապահական ծրագրերի նախապատրաստումը և ներդրումը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ;
- ՀԾ գերազանց իմացություն, հարկային օրենսգրքի դրույթների վարժ իմացություն;
- Excel ծրագրի գերազանց իմացություն;
- Անգլերեն լեզվի աշխատանքային մակարդակի իմացություն;
- ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը համարվում է առավելություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել
hr@yeremyanprojects.com էլ. փոստին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտադրամասի Գլխավոր Հաշվապահ»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!