ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
100% ծանրաբեռնվածությամբ
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Երևանում տեղակայված հեպատիտ Ց-ի ծրագիր
Աջակցել Հայաստանի Առողջապահության նախարարությանը Հեպատիտ Ց-ի վերացման ուղղությամբ՝ մեծացնելով խնամքի պարզեցված մոդելի հիման վրա Հեպատիտ Ց-ի վերացման բուժման հասանելիությունը, ինչպես նաև ստուգման, ախտորոշման և բուժման մատչելիությունը։
Ծրագիրը ապահովում է հեպատիտ Ց-ի ժամանակին զննման, ախտորոշման և բուժման հասանելիություն «մեկ պատուհանի» ծառայությունների մատուցման պարզեցված մոդելի միջոցով՝ երկու տարբեր եղանակով․
- Երևան քաղաքում՝ «Արշակունյաց» պոլիկլինիկայում, իրականացվող պարզեցված մոդելով տարվող ծրագիրը՝ ներառյալ տարբերակված ծառայություններ մատուցելու մոդելը, համագործակցելով համայնքում առկա կազմակերպության հետ։
Համայնքային առողջության աշխատակիցը օգնում է կազմակերպել Երևանի «Արշակունյաց» պոլիկլինիկայի Հեպատիտ Ց-ի անկյունում թիրախային խմբի հետ նախնական հանդիպումը և ներգրավվածությունը, ինչպես նաև կատարում է բժշկական ծառայություն ստացող հիվանդների հաշվառումը։
ОБЯЗАННОСТИ
: 
- Աջակցել «Արշակունյաց» պոլիկլինիկայի հեպատիտ Ց-ի անկյունում թիրախային խմբերի հետ նախնական հանդիպման և տեսակցության կազմակերպմումը;
- Դիմավորել գործընկեր կազմակերպությունից ուղեգրված անձանց և տեղյակ պահել անձի այցելության մասին;
- Խթանել շահառուների շրջանում համայնքային պատականելիության և աջակցված լինելու գիտակցմանը՝ նվազեցնելով խարանն ու խտրականությունը;
- Գրանցել թիրախային խմբերի օրական այցերը, հետևել նրանց այցելություններին, գրանցել պոլիկլինիկա ուղեգրված անձանց այցերը;
- Օգնել բուժառուներին այցելություններ գրանցելու, լաբորատոր հետազոտություններ անցնելու և դեղերն ընդունելու հարցում;
- Աջակցել բուժառուներին հետևողական լինել բուժմանը և պլանավորել հերթական այցելությունը;
- Անմիջական ղեկավարի աջակցությամբ անցկացնել կրթական և իրազեկվածության աշխատանքներ;
- Կապի մեջ լինել գործընկերների հետ և պահել հետադարձ կապը;
- Ծագած խնդիրները և դժվարությունները զեկուցել ԱԽ պատասխանատուին;
- Մասնակցել բժշկական թիմի ժողովներին և նպաստել բուժառուների հոսքի բարելավմանը և ծառայության որակի բարձրացմանը։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
.
Կրթություն
- Գրագիտություն։ Անհրաժեշտ է հետևել առողջության ոլորտում «Բժիշկներ առանց սահմանների» միության ներքին դասընթացներին։
Փորձառություն
- Թիրախային խմբերի հետ առողջապահական և սոցիալական ծրագրերով կամավորական աշխատանքի փորձ;
- Ակտիվ և թիրախային խմբերի կողմից ընդունված անձ։
Լեզուներ
- Կարևոր է հայերենի իմացությունը
Գիտելիքներ
- Կարևոր է բազային մաթեմատիկայի իմացությունը։
Իրավասություններ
- Նվիրվածություն;
- Ճկունություն;
- Ստրեսի կառավարման հմտություն;
- Արդյունքներ;
- Թիմային աշխատանք;
- Ծառայություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
- Ուղեկցող նամակ,
- Ռեզյումե,
- Կրթությունը հավաստող փաստաթղթեր,
- Երեք երաշխավորների կոնտակտային տվյալներ` ներառյալ նախկին անմիջական ղեկավարը։
Ուղարկել
msfch-armenia-recruitment@geneva.msf.org էլ․ հասցեին՝
վերնագրի տողում նշելով «Համայնքային առողջության աշխատակիցը» ։
Ռեզյումեում անհրաժեշտ է նշել Ձեր աշխատանքային փորձի, կազմակերպության մեջ Ձեր կատարած աշխատանքի ու դրա տևողության մասին։ Խորհուրդ ենք տալիս ուղեկցող նամակում պատմել Ձեր մասին՝ պարզաբանելով, թե ինչու եք դիմում նշված աշխատանքի համար ու ինչու եք համապատասխանում հաստիքին։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Վաղ դիմումները ողջունելի են, քանզի թեկնածուները կարող են դիտարկվել մինչև վերջնաժամկետը լրանալը։
Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր է ԲԱՍ-ի համար: Ներկայացնելով Ձեր դիմումը՝ Դուք համաձայնում եք, որ ԲԱՍ–ն օգտագործի Ձեր տվյալները միայն աշխատանքի ընդունման գործընթացի համար, որպեսզի ունենա բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունման, Ձեր դիմումի վավերացման և ամենահարմար թեկնածուի ընտրության համար: Ձեր տվյալները գաղտնի կպահվեն: Ձեր տվյալները հասանելի կլինեն միայն աշխատանքի ընդունման գործընթացին մասնակից անձանց։ ԲԱՍ-ը ոչ մի պարագայում չի հանրայնացնի Ձեր տվյալները: Հարցերի դեպքում կարող եք դիմել Ֆինանսական և մարդկային ռեսուրսների գծով համակարգողին՝
msfch-armenia-recruitment@geneva.msf.org էլ․ հասցեին
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!