ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Հիմնադրամի գործունեության առավել մասշտաբային ծրագրերից մեկը գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնների (այսուհետ Կենտրոններ) ցանցի հիմնումն է: Կենտրոնների հիմնման նպատակն է գյուղացիական տնտեսություններին ապահովել ժամանակակից գյուղտեխնիկայով, սարքավորումներով, գործիքներով, որակյալ անասնաբուժական դեղորայքով և պարագաներով, բույսերի և ծառերի բուժանյութերով, բարելավել անասնաբուժական և արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև տարածել նոր գիտելիքներ ու մատուցել խորհրդատվություն ագրո-պարենային ոլորտի արդի լուծումների հետ կապված: Կենտրոնների ցանցի հիմնման ծրագիրը մեկնարկել է 2011թ.-ին և աջակցություն է ստացել տարբեր դոնոր կազմակերպությունների կողմից։
Այժմ Հիմնադրամը խնդիր է դրել բարձրացնել գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնների աշխատանքների արդյունավետությունը, ավելացնել ծառայությունների ու ապրանքների քանակը, ներդնել կորպորատիվ վարքականոնների և հաճախորդների սպասարկման միասնական համակարգ։ Պարբերաբար իրականացնել ուսուցողական ու խորհրդատվական միջոցառումներ ներգրավելով հայաստանյան ու արտերկրի լավագույն մասնագետներին։ Ապրանքների և ծառայությունների իրացման մենեջերը կամ ծառայություն մատուցողը պատասխանատու է լինելու այս ամենի իրականացման համար։
Հիմնադրամը փնտրում է մասնագետ, ինչպես նաև այն կարող է լինել մասնագիտացված կազմակերպություն, որը կիրականացնի Կենտրոնների ներկա վիճակի ուսումնասիրություն, կկազմի գործողությունների ծրագիր, կկազմակերպի դասընթացներ, զարգացման ու ցուցադրական ծրագրեր։
ОБЯЗАННОСТИ
: 
- Մշակել, ներդնել և զարգացնել ռազմավարություն գյուղատնտեսական ծառայությունների, ապրանքների տեսականու բազմազանության, իրացման շղթայի զարգացման համար՝ հիմվելով կազմակերպության առկա ռեսուրսների վրա ու ներգրավել այլ ռեսուրսներ առկա երկրում;
- Ստեղծել և կառավարել համագործակցություններ դոնոր կառույցների, գյուղատնտեսության ոլորտի ապրանքներ մատակարարողների, մեծածախ և մանրածախ վաճառողների հետ։ Ներդնել համագործակցությունների կառավարման համակարգ: Հստակեցնել Հիմնադրամի ու նրա կից կառույցների դերն ու նշանակությունը;
- Բանակցել և ապահովել բարենպաստ պայմանագրեր շղթայի գործընկերների հետ, ներառելով Հիմնադրամին ու նրա կից կառույցներին որպես համակարգող կենտրոն;
- Ներդնել հաղորդակցման համակարգեր Կենտրոնների հետ ու Կենտրոնների միջև՝ ստեղծելով կենտրոնների միասնական ցանց, վերահսկել ցանցի մասնակիցների կատարողականը և բացահայտել բարելավման շրջանները։ Ներդնել ցանցի համար արդյունավետ մոտիվացիոն ռազմավարություն։ Հայտնաբերված համակարգային խնդիրները, դրանք գույքագրել ու քայլ առ քայլ բարելավել բոլոր կենտրոններում;
- Ներդնել իրացման արդյունավետությունը և ծախսարդյունավետությունը բարելավելու նախաձեռնություններ;
- Առաջարկել գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը և փոխադրումը վերահսկող համակարգեր։ Ստեղծել հաճախորդների, ֆերմերների կարիքների բացահայտման ու միասնական սպասարկման համակարգ (CRM);
- Կառավարել գույքագրման մակարդակները և ապահովել ապրանքների ժամանակին հասանելիություն հաճախորդների պահանջները բավարարելու համար;
- Մշակել և ներդնել մարքեթինգի ու գովազդային արշավներ։ Վաճառքների շարունակական աճ ապահովելու համար ներ դնել դասընթացների ու ֆերմերների գիտելիքների բարձրացման միասնական համակարգ;
- Պատրաստել և բարձրագույն ղեկավարությանը ներկայացնել իրացման շղթայի բարելավման, դասընթացների, խորհրդատվության, իրազեկման կատարողականի վերաբերյալ հաշվետվություններ;
- Մասնակցել առևտրային ցուցահանդեսների և ոլորտի միջոցառումներին, տեղեկացված լինել ոլորտի միտումների ու զարգացումների մասին: Բացահայտել և վերլուծել շուկայի նոր հնարավորությունները և մշակել ռազմավարություններ՝ ընդլայնելու մեր հասանելիությունը;
- Ստեղծել և զարգացնել իրացման մասնագետների ուժեղ թիմ:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բիզնես ադմինիստրացիայի, կառավարման, մարքեթինգի, առևտրի, գյուղատնտեսության և/ կամ այլ հարակից ոլորտներում;
- Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ վաճառքների իրացման շղթայի կառավարման կամ նմանատիպ փորձ զարգացման ոլորտում;
- Ուժեղ վերլուծական և խնդիրներ լուծելու ունակություններ;
- Գերազանց հաղորդակցման, միջանձնային հարաբերությունների ապահովման և բանակցելու կարողություններ;
- Microsoft Office և այլ հարակից ծրագրերի իմացություն;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Հայաստանյան գյուղատնտեսական շուկայի խորացված տիրապետում;
- Աշխատանքային փորձ արագ զարգացող և դինամիկ միջավայրում;
- ՀՀ շրջաններ գործուղում մեկնելու հնարավորություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մենեջեր` Ապրանքների և Ծառայությունների Իրացման») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցե՝ Երևան 0037, Ազատության 1/21։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ОТКРЫТ ДЛЯ/ КРИТЕРИИ ОТБОРА
: 
Կարող են դիմել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ իրավաբանական անձինք
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
Ավելի քան 15 տարի է, ինչ Հայաստանում իր գործունեությունն է իրականացնում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ)։ Հանդիսանալով ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրի իրավահաջորդը և զարգացնելով ծրագրի լավագույն փորձն ու ավանդույթները՝ Հիմնադրամն աջակցում է Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններին և ագրոբիզնեսի ձեռնարկություններին՝ սննդամթերքի ու հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում, եկամուտների ավելացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը և աղքատության հաղթահարմանը նպաստ բերելու նպատակներով։
Հիմնադրամը մշակել և իրականացնում է զարգացման ծրագրեր, ինչպիսիք են`
ա) արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառության խթանում, բ) աջակցություն գյուղմթերքների վերամշակմանը և ներքին ու արտահանման շուկաների համար մրցունակ սննդամթերքի արտադրության զարգացմանը, գ) սննդի ապահովության և անվտանգության խթանում` արտադրության, վերամշակման և սպասարկման մակարդակներով, դ) աջակցություն գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և պահվածքի գործելակերպի բարելավմանը, ե) աջակցություն հանրապետական մակարդակով նոր քաղաքականությունների և կանոնակարգերի մշակմանը: