ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Ծառայությունների մատուցման պայմանագիր
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Ակցիա Սովի Դեմ հիմնադրամը փնտրում է շինարար/ճարտարագետների, ովքեր պետք է անցկացնեն շենքերի վերականգնողական/շինարարական աշխատանքների տեխնիկական իրագործելիության գնահատում Հայաստանի տարբեր մարզերում։ Պայմանագիրը մոտավորապես 6 ամիս ժամկետով է:
ОБЯЗАННОСТИ
: 
- Անցկացնել շենքերի վերականգնողական/շինարարական աշխատանքների տեխնիկական իրագործելիության գնահատում;
- Կազմել վերականգնողական և շինարարական աշխատանքների տեխնիկական նախագծման փաստաթղթեր;
- Մշակել գնումներին առընչվող փաստաթղթեր, ներառյալ ֆինանսական հաշվարկներ և տեխնիկական բնութագրեր;
- Աջակցել գնումների կազմակերպման գործընթացին՝ հաշվետվությունների կազման և տեխնիկական գնահատման միջոցով;
- Աջակցել տեխնիկական բնույթի աշխատանքային պայմանագրի մշակման և կազման գործընթացներին;
- Կապալառուների հետ համատեղ մշակել շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ;
- Ապահովել վերականգնողական և շինարարական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու անհրաժեշտ թույլտվությունները;
- Իրականացնել վերականգնողական և շինարարական աշխատանքների ամենօրյա մշտադիտարկում՝ ապահովելով բոլոր պլանավորված գործողությունների իրականացումը ըստ նախագծի, տեխնիկական բնութագրերի և աշխատանքային գրաֆիկի;
- Հետամուտ լինել բոլոր վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացմանը՝ որակի և հաշվետվողականության չափանիշների համաձայն;
- Աջակցել շինարարական աշխատանքներում պահանջվող նյութերի (որակական և քանակական) առկայությունը՝ ըստ մշակված աշխատանքային պլանի, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ քանակի մասնագետների ներգրավվումը շինարարական/վերականգնողական աշխատանքներում;
- Շինարարական/վերականգնողական գործընթացում ծագած ցանկացած հարց լուծել փոխըմբռման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում;
- Ապահովել անվտանգության ընթացակարգերի ու կանոնների իրականացումը;
- Պարբերաբար պատրաստել շինարարության ընթացքին առընչվող հաշվետվություններ;
- Ծրագրի համակարգողի և պատասխանատուի հետ համագործակցաբար զեկուցել ծագած խնդիրների մասին և հանդես գալ առկա խնդիրներն արդյունավետ լուծման առաջարկություններով;
- Ստուգել համաձայնեցված ստանդարտներին համապատասխան կատարված աշխատանքների որակը և ծավալը, ինչպես նաև դուրս գրել վճարման ենթակա անդորրագրեր;
- Այլ շահագրգիռ կողմերի հետ ցուցաբերել համակարգված մոտեցում՝ վերականգնողական և շինարարական աշխատանքների սահուն և արդյունավետ իրականացման համար;
- Անհրաժեշտության դեպքում տեխնիկապես աջակցել թիմի մյուս անդամներին և կապալառուներին՝ ապահովելով աշխատանքի սահուն և արդյունավետ իրականացումը։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության կամ շինարարության ոլորտներում;
- Շինարարության ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Ջրի/ ջրահեռացման, վերականգնողական և սանիտարական պայմանների բարելավման ոլորտներում փորձը առավելություն է;
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ՝ վերականգնողական աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար;
- Շահագրգիռ կողմերի և շահառուների հետ ամենօրյա հաղորդակցության հմտություններ;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ MS-Office կիրառական ծրագրակազմով (MS Word, Excel, Power Point);
- AutoCAD/ArchiCAD կամ նմանատիպ տեխնիկական նախագծման ծրագրերի իմացությունը դիտարկվում է էական առավելություն;
- Նախագծերի իրականացման վայրեր հաճախ ճամփորդելու պատրաստակամություն;
- Հայոց լեզվի գերազանց իմացություն;
- Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը դիտարկվում է էական առավելություն;
- Շատ լավ հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական կարողություն և հաշվետվություն պատրաստելու հմտություններ;
- Թիմային աշխատանքի կարողություն՝ բարձր արհեստավարժության զգացումով և կազմակերպության հանդեպ հավատարմությամբ;
- Փորձառություն գենդերային հավասարության խթանմանն ուղղված հարցերում;
- Մարդասիրական արժեքներով առաջնորդվելու կարողություն;
- Աշխատանքային ժամերի և աշխատանքի վայրի առընչությամբ ճկունություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել CV-ները և ակնկալվող օրական վարձատրության չափը հետևյալ էլ. հասցեին՝ ***********@**.********.*** նամակի վերնագիր (Subject) դաշտում նշելով՝ «Շինարար/ Ճարտարագետ» մինչև 2024 թվականի Ապրիլի 25-ը։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
ДОПОЛНИТЕЛЬНЫЕ ЗАПИСИ
: 
- Աշխատանքային վայրը՝ ք․ Երևան, հաճախակի ճամփորդություն դեպի մարզեր։
- Փոխադրամիջոցը և կացության վայրը տրամադրվում է Ակցիա սովի դեմ-ի կողմից:
- Վճարումներն իրականացվելու են ամսական կտրվածքով` աշխատանքային ժամանակացույցը հաստատելուց և ամսական հաշվետվությունները ներկայացնելուց հետո։
- Աշխատակիցն ինքն է պատասխանատու իր ապահովագրության համար։