ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը աշխատանքի է հրավիրում Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուի: Պարտադիր պայման է Wordpress համակարգից օգտվելու ունակությունը՝ համալսարանի վեբ-կայքի աշխատանքը կարգավորելու նպատակով:
ОБЯЗАННОСТИ: 
- Մշակել հասարակությանը մատուցվող ծառայությունների վերաբերյալ ռազմավարական պլան;
- Պլանավորել և իրականացնել բաժնի բնականոն աշխատանքը;
- Ամրապնդել կապերը ԶԼՄ-ների, ռադիո և հեռուստաընկերությունների հետ՝ հանրության լայն շրջանակներում համալսարանի մասին տեղեկատվությունը տարածելու նպատակով;
- Հասարակության հետ հետադարձ կապի ընդլայնում;
- Ներքին և արտաքին շահակիցների իրազեկում համալսարանի գործունեության մասին;
- Մասնկացել համալսարանի զարգացմանը ուղղված քննարկումների, կլոր սեղանների, վերապատրաստումների, պետական, մասնավոր և միջբուհական միջոցառումների, ցուցահանդեսների;
- Տեղադրել/ թարմացնել տեղեկատվությունը համալսարանի վեբ-կայքում:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Wordpress (պարտադիր պայման) համակարգից օգտվելու ունակություն՝ համալսարանի վեբ-կայքի աշխատանքը կարգավորելու նպատակով;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերենի և ռուսերենի լավ իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Կազմակերպչական հմտություններ;
- Գովազդային գործիքների տիրապետում (Google Ads, Facebook, Instagram):
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
haybusak.hr.department@gmail.com էլ. հասցեին` նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու»):
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ: 
Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրել է 1991թ. Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինստիտուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:
1995 թվականից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գործում է համալսարանի բազային պոլիկլինիկա, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը, իսկ 2019-ից՝ սիմուլյացիոն կենտրոն:
1997-2020 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան…) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:
Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբոյեդով 15):
Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապետության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին, արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում:
1997-ից համայսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնագիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:
Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության մասնագիտություններով:
2001-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: