ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Santé Arménie հիմնադրամը Սյունիքի մարզի շարժական բժշկական թիմերը համալրելու համար աշխատանքի է հրավիրում ընտանեկան բժիշկների, թերապեվտների և մանկաբուժների։
Աշխատանքի վայրը՝ Սիսիան,Գորիս,Կապան,Մեղրի
Աշխատանքի գրաֆիկը՝ Երկուշաբթի-Ուրբաթ
ОБЯЗАННОСТИ
: 
- Գյուղերի բնակչությանն առաջարկել բժշկական խորհրդատվություն և ապահովել առողջության առաջնային խնամք;
- Նշանակել դեղամիջոցներ և համակարգել այն դեպքերը, որոնք պահանջում են մասնագիտացված խնամք (վերահղելով բուժառուին իրավասու մասնագետի մոտ);
- Վարել շարժական թիմի մեքենան՝ նշանակված գյուղեր գնալու համար;
- Կառավարել մեքենայի հետ կապված բոլոր ասպեկտները, ներառյալ կանոնավոր սպասարկումը և անհրաժեշտ վերանորոգումը;
- Կազմակերպել բժշկական սարքավորումների տեղափոխումը և ապահովել դրա պատշաճ գործունեությունը;
- Բժշկական գործունեությունը փաստաթղթավորելու և բուժառուների հետ կատարած աշխատանքը հետևելու համար օգտագործել հիմնադրամի տրամադրած ծրագրակազմը և ցանկացած այլ միջոց որը կնշվի հիմնադրամի կողմից;
- Հիմնադրամին պարբերաբար զեկուցել գործունեության, բժշկական դեպքերի և նյութական կարիքների մասին;
- Հոգ տանել հիմնադրամի կողմից տրամադրվող բժշկական սարքավորումների մասին;
- Հաղորդել ղեկավարությանը ցանկացած ձախողման, փոխարինման կամ գնումի անհրաժեշտության մասին;
- Այցելած գյուղերի բուժքույրերի հետ պրոֆեսիոնալ կապերի հաստատում;
- Խորհրդատվությունները կատարել գյուղերի բուժքույրերի կողմից նախապես նշանակված ժամադրությունների համաձայն;
- Մասնակցել հիմնադրամի կազմակերպած հանդիպումներին և դասընթացներին
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն;
- Վարորդական վկայականի առկայություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ;
- Մարդկանց հետ հաղորդակցման կարողություններ;
- Սթրեսային իրավիճակներում կողմնորոշվելու կարողություններ;
- Պատասխանատվություն;
- Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու կարողություններ;
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել
contact@santearmenie.org էլեկտրոնային հասցեին:
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!